Թուրքիայում «անպարկեշտ պահվածքի համար» ձերբակալվել են ուկրաինացի կանայք, զբոսանավի վրա մերկ լուսանկարներ անելու համար, գրում է REN TV- ն՝ հղում անելով տեղական լրատվական պորտալներին:
Աղջիկներից մեկի խոսքով՝ նա և իր ընկերները նավարկել են Մուղլա նահանգի Գոչեկ քաղաքի ափի մոտ գտնվող զբոսանավով: Զբոսաշրջիկները որոշել են մերկ ֆոտոսեսիա կազմակերպել: Դա բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում: Դեպքի պատճառով զբոսաշրջիկները ոստիկանություն են կանչվել:
Հիշեցնենք, որ վերջերս նման միջադեպ էր գրանցվել նաև Դուբայում, երբ մերկ երիտասարդ կանայք լուսանկարվել էին Դուբայի Մարինա հանգստյան գոտու երկնաքերի պատշգամբում: Արդյունքում՝ ֆոտոսեսիայի մասնակիցները արտաքսվեցին Դուբայից: