f

Անկախ

Ինչու է փակվել Ագարակի տերմինալը. ՊԵԿ նախագահի պարզաբանում


Սյունիքում մաքսային պահեստի փակումը չի հետեւել Սյունիքի իրադարձություններին, մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել եւ դրանք մշտական դիտարկման ներքո են եղել, ուղղակի դուք եք կապում նշված իրադարձությունների հետ:  Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ խոսելով Սյունիքի մարզում Ագարակում մաքսային պահեստների գործունեության դադարեցման մասին: 

Նա նշեց, որ սովորաբար մաքսային պահեստի թույլտվությունը առհասարակ դադարեցվում է ՊԵԿ նախագահի հրամանով:

«Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաեւ դադարեցվել է այլ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,-ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչով կարող է ապացուցել, որ սա քաղաքական ճնշում չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ հնչեցված հարցադրումներից արդեն պարզ է, որ հակառակ կարծիքը դժվար է համոզել. «Հանրությանն էլ համոզելու կարիք չեմ տեսնում: Ես պատասխանեցի ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները: Տվյալ պահեստի տարածքում բեռնաթափվել են ապրանքներ եւ մաքսազերծվել են: Այս պահին ապրանքները մաքսազերծվում են Մեղրիի մաքսակետում, այնտեղ կա նաեւ այլ մաքսային պահեստ: Ցանկության դեպքում տնտեսվարողները կարող են իրենց ապրանքները տեղափոխել այդ մաքսային պահեստ»:

Նկատված խախտումների մասով ՊԵԿ նախագահը նշեց, որ դրանց մասին մշտապես հանրությանը տեղեկացրել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին ՊԵԿ նախագահի հրամանով փակվել է մաքսատան Ագարակի տերմինալը, որի պատճառը ուղեբեռների ռենտգեն սարքավորման անջատված լինելն է եղել: ՊԵԿ նախագահի մաքսային գծով տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն հինգ րոպե մաքսային պահեստում գտնվելուց հետո խախտում է արձանագրել, որ տվյալ պահին նկարող ռեմտգեն սարքավորումն ուղղակի անջատված է եղել: Տերմինալի աշխատակիցները պնդում են, որ սա քաղաքական դրդապատճառներով է արվել, քանի որ այն հաջորդել է Ագարակում Նիկոլ Փաշինյանի այցին եւ դրա հետ կապված ցույցերին:

Էդվարդ Հովհաննիսյան

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին