f

Անկախ

Վրացի հոգևորականները ծեծել են վանքը Ադրբեջանին «վաճառած» նախկին ԱԳՆ աշխատակցին


Մի խումբ հոգևորականներ Ադրբեջանի հետ սահմանին հարձակվել են  Վրաստանի ԱԳՆ նախկին աշխատակից Իվերի Մելաշվիլու և ընդդիմադիր «Մթավարի արխի» («Գլխավոր ալիք») հեռուստակայանի լրագրողների վրա, որոնք նյութեր էին պատրաստում վիճելի Դավիդ-Գարեջի վանական համալիրի շրջանում: Այս մասին տեղեկացրել է «Վզգլյադ» թերթի թբիլիսյան թղթակիցը:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին խոստացել է պատժել միջադեպի բոլոր մեղավորներին: «Բռնությունն անընդունելի է բոլոր դեպքերում: Քննությունը կբացահայտի մեղավորներին, որոնք կպատժվեն»,- հայտարարել է նա:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ՝ մայիսի 5-ին, պաշտոնական  այցով ժամանել է Բաքու: Տեղի ԶԼՄ-ները չեն բացառել, որ նա կարծարծի նաև Դավիդ-Գարեջիի հարցը:

Միջադեպից տուժածները պնդում են, որ հոգևորականները սթափ վիճակում չեն եղել: Նրանք խոսքով և ֆիզիկապես վիրավորանքներ են հասցրել Մելաշվիլուն և հեռուստալրագրողներին:

Հունվարին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ  հաստատվել է երկու պաշտոնատար անձի՝ ԱԳՆ աշխատակից Մելաշվիլու և ՆԳՆ աշխատակից Նատալյա Իլյիչևայի պատասխանատվությունը, որոնց գործունեությունը Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի շրջանակներում վնաս է հասցրել երկրի ազգային շահերին, գործն ուղարկվել է դատարան:

Ինչպես հայտարարել են Վրաստանի գլխավոր դատախազության ճեպազրույցի ժամանակ, «վերադաս անձանց հանձնարարությամբ», որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում, տվյալ անձինք նպատակաուղղված օգտագործել են այնպիսի քարտեզագրական նյութեր, որոնց համաձայն՝ Դավիդ-Գարեջի վանական համալիրի վիճելի շրջանում Վրաստանի 3500 հա տարածքի կորստի վտանգ է ծագել: Գլխավոր դատախազությունը տնօրինում է այդ գործի հետ կապված Մելաշվիլու վարած  բանակցությունների տեսա- և ձայնագրությունները, և դրանք վարվել են «Վրաստանի շահերի դեմ»: Պետական սահմանի դելիմիտացիայի բանակցությունները վարվել են նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակ: Նախաքննությունը սկսվել է Վրաստանի պաշտպանության դիմումի հիման վրա կասկածելի համաձայնության մասին, որը վնաս է հասցնում Վրաստանի տարածքային շահերին:

Վրաստանի քրեական օրենսգրքի «Տարածքային ամբողջականության խախտում» հոդվածով նախատեսված է 10-15 տարվա ազատազրկում: Մինչև նախաքննության սկսվելը հարցին արձագանքել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Սաակաշվիլին՝ հայտարարելով, որ ցանկանում են մեղադրել իրեն Ադրբեջանին «30 թե 80 մլն դոլարով» վրացական հողը վաճառելու մեջ: Մելաշվիլին և Իլյիչևան ձերբակալվել են, այնուհետև գրավով ազատ արձակվել:

Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, սակայն համաձայնեցված է նրանց 480 կմ կազմող սահմանների 64 տոկոսը: Երկու երկրների սահմանապահների միջև պարբերաբար վեճեր են ծագում, հիմնականում՝ կապված VI դարի վանական համալիր վրացի քաղաքացիների և ուխտավորների  այցելությունների հետ, որի մի մասը ԽՍՀՄ ժամանակներից ի վեր պատկանում է Ադրբեջանին:

Վրացի գործարար Դավիդ Խիդաշելին արտասահմանյան արխիվներում անցյալ դարի 30-ական թվականների քարտեզներ է հայտնաբերել և գնել է դրանք, որոնց շնորհիվ այժմ Վրաստանը կարող է չկորցնել վանքը:

 

Տարածաշրջան Վրաստան Ադրբեջան պետական սահման Դավիդ-Գարեջի վանական համալիր

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին