f

Անկախ

Փաշինյանն իր ամեն ասածի համար պիտի ունենա հիմքեր, ոչ թե խոսի, հետո դատի տան, սկսի հիմքեր փնտրել. Հայկ Ալումյան


Նիկոլ Փաշինյանն ապացույց չունենալով՝ այդ հայտարարություններն արել է, հիմա էլ 1 տարի է՝ դատի ենք տվել, 1 տարվա մեջ ինչքան ապացույցներ կարող էր հավաքել, եթե իր ասածներն իրականության համապատասխանում էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

«1 տարվա մեջ էլ ոչինչ չի կարողացել հավաքել, որպես ապացույց բերել է մի ռուսական կայքից 2011 թվականի տեղեկատվություն, թե իբր էս-էս գույքերը պատկանում են Ռոբերտ Քոչարյանին։ Այսքան ժամանակ այսքան հնարավորություն ունենալով ապացույց հավաքելու եւ այսքանից հետո ունենալ միայն ռուսական մի կայքից տպված մի ինֆորմացիա, դա ոչ թե նշանակում է, որ ինքը անհիմն հայտարարություններ է արել, այլ դա նշանակում է, որ այդ հայտարարություններն ի սկզբանե սուտ են եղել»,- նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ այս գործով դատական նիստերը ձգձգվում են, հաջորդ նիստը սեպտեմբեր ամսին է նշանակվել, Ալումյանն ասաց. «Դժբախտաբար, քաղաքացիական գործերով 3 ամիս հետո եթե դատական նիստ է նշանակվում, այսօր դա համարվում է լավ, համարվում է, որ դատավորը բավականին արագ է դատական նիստը նշանակել։ Մեր քաղաքացիական գործեր քննող դատավորներն այն աստիճանի են ծանրաբեռնված, որ երբեմն դատական նիստը նշանակում են 6 ամիս հետո, անգամ 1 տարի հետո։ Իհարկե մեզ համար կարեւոր է, որ հնարավորինս շուտ դատավարությունն ավարտվի, շուտ երեւա այն ամենն ինչ մենք պատրաստվում ենք ցուցադրել դատավարության ընթացքում, թե ինչ ձեւով է այդ ինֆորմացիան ստեղծվում, ինչ աստիճանի անբարեխիղճ ձեւով է այդ ինֆորմացիան օգտագործվում եւ տարածվում»։

Ալումյանի խոսքով՝ պատասխանող կողմը չունենալով ապացույցներ՝ ուզում է ապացուցման բեռը դնել հայցվոր կողմի վրա. «Մենք աշխատեցինք, որ ապացուցման բեռը շարունակի մնալ պարոն Փաշինյանի վրա, ինքն ի վերջո նախապես իր ամեն ասածի համար պիտի սովորի, որ մի բան խոսելուց առաջ դրա տակ պիտի ունենա հիմքեր, ոչ թե խոսի, որ հետո դատի կտան, նոր սկսի հիմքեր փնտրել»։

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նշենք, որ ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն է համարվել այդ ժամանակահատվածում արձակուրդում գտնված Նիկոլ Փաշինյանի կողմից արված հետեւյալ երեք հայտարարությունները։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու քարոզարշավի ընթացքում 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք։ Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին, եւ ժողովուրդը կքննարկի՝ ների նրանց, թե չների»։

Նիկոլ Փաշինյանի կողմից արված երրորդ հայտարարությունը, որը հայցվոր կողմը զրպարտչական բնույթի է համարել՝ հետեւյալն է. «Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի եւ մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»։

Հայաստան Հայկ Ալումյան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում․ դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ․ Մարուքյանը՝ Փաշինյանին
Ինձ առաջադրված է մեղադրանք, որն ինձ համար բացարձակ անհասկանալի է. այդ մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ որպես քաղաքական տեռոր. Արմեն Չարչյան
Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի
Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
«Պողպատե հաղթանակ» տոնողներին ասեմ,որ հազար ընտրություն էլ «հաղթեք»մեկ է ՝ պատմության մեջ կմնաք Հայաստանի նորագույն շրջանի միակ պարտված եւ հողատու կառավարություն
Սա քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարի ձեռագիր է. Լիլիթ Գալստյան
Նիկոլը չի գնա, մինչև իրեն չլարեն
Մերի Դավթյանը և Դավիթ Ավանեսյանը հացադուլ են սկսել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Պուտինը հայտարարել է  եվրոպական անվտանգության համակարգի դեգրադացիայի մասին
՛՛Հայաստան՛՛դաշինքի հավանական պատգամավորները
Կարծում եմ՝ այս ընտրություններով կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել․ Արմեն Գրիգորյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուների առաջին յոթ հավանական պատգամավորները
Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման
Նիկոլ Փաշինյանի ձեռքը ճար լինի մեզ քվե տված 270 հազար մարդկանց կկալանավորի Իշխան Սաղաթելյան
Վրաստանում  չեղարկել  են  պարետային ժամը և  փողոցներում դիմակների  կրումը
Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը անընդունելի են. Արցախի ՄԻՊ
Ընտրություններն իհարկե մեր պրոբլեմները չլուծեցին և չէին էլ լուծելու, բայց պարզեցին պրոբլեմների նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքը
Նիկոլ Փաշինյանը ՔՈ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք չի բերել
Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և ամուսնուն
Կստեղծվի ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա. դպրոցը կկրի Բեկոր Աշոտի անունը
Արցախի ՄԻՊ-ը այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներին
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
Ի՞նչ քաղաքական ուժեր են որ խորհրդարանում էլ լինեն․ Էդգար Ղազարյանը՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մասին
Ավելին
Ավելին