f

Անկախ

Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի հայցեր


Անհերքելի փաստ է, որ գործող կառավարությունը չունի բավարար կարողություն՝ ձեւավորելու բարենպաստ ներդրումային միջավայր կամ որդեգրելու ներդրումային քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռեր ներգրավելու օտարերկրյա ներդրումներ՝ ի թիվս այլոց, երկրի հետպատերազմյան տնտեսությանը զարկ տալու նպատակով։

Ավելին, սկսած 2018 թվականից, կառավարության գործողությունների (կամ անգործության) արդյունքում որոշ խոշոր օտարերկրյա ներդրողներ ընդհանրապես հրաժարվեցին իրենց ծրագրերից, իսկ ոմանք էլ ներկայացրին միջազգային հայցեր ընդդեմ Հայաստանի։ Հայաստանում ներդրումային ոլորտում պետական քաղաքականություն չկա․ կառավարությունը, սկսած 2018 թվականից, առաջնորդվում է «փակ դռների» քաղաքականությամբ, որը բերում է կործանարար հետեւանքներ։ 


Առայսօր Հայաստանի դեմ ներկայացվել են ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի պահանջներ՝ տարբեր օտարերկրյա ներդրողների կողմից` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այլն։ Այդ խոշոր ներդրողները ներգրավված են եղել տնտեսության տարբեր ճյուղերում` շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, հանքարդյունաբերություն, աղբահանություն եւ այլն։ Այսպիսով, հետեւյալ օտարերկրյա ներդրողները եւ իրենց հետ փոխկապակցված ներդրողները արդեն ներկայացրել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ ընդդեմ Հայաստանի. 

• Arin Capital & Investment Corp., • Rasia FZE, • Sanitek S.a.r.l., • Lydian International Limited, • Corsan-Corviam Construccion S.A. (Հյուսիս-հարավ ծրագիր): 

Առաջին երկու ներդրումային հայցերը քննվում են Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID, Վաշինգտոն), եւ, հավանաբար, մինչեւ այս տարվա ավարտը արբիտրաժային տրիբունալները կկայացնեն համապատասխան վճիռները, եւ եթե կառավարությունը պարտվի, Հայաստանը պարտավոր է անհապաղ կատարել արբիտրաժի վճիռը, որը կավելացնի արտաքին պարտքը եւս ավելի քան 170 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։ 

Գործող կառավարությունը փաստացի չի կարողացել ստեղծել նպաստավոր պայմաններ՝ իր տարածքում ներդրումներ կատարելու համար: Օրինակ` «Լիդիանի» դեպքում իշխանությունները չեն կարողանում ապահովել ներդրումների լիարժեք պաշտպանությունը եւ անվտանգությունը` փաստացի տեղի է ունեցել արդարադատության մերժում։ Այս վեճում ներդրողներին հասցված վնասի չափը հասնում է ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի (կառավարությունը ծանուցված է այս չափի վերաբերյալ)։ Ավելին, «Սանիթեքի» գործում պահանջը կազմում է ավելի քան 25 միլիոն ԱՄՆ դոլար, որն արդյունք է կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ անօրինակ էքսպրոպրիացիոն (բռնագրավում) «ջանքերի»։ 

Վերջում պետք է նշել, որ 2020 թվականից ի վեր կառավարությունն արդեն իսկ ծախսել է 1 մլն 900 հազար ԱՄՆ դոլար Corsan-Corviam-ի հետ արբիտրաժային վեճի շրջանակներում։ Այսպես, գործող կառավարությունը չի կարողանում օտարերկրյա ներդրողներին տրամադրել բարենպաստ, արդար եւ հավասար ռեժիմ, ինչպես նաեւ ապահովել ամբողջական պաշտպանություն՝ կապված ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, օտարման կամ տնօրինման հետ:

Ավելին, միջազգային ֆինանսական կազմակերպությունները նույնպես վերանայել են իրենց մոտեցումները՝ Հայաստանում ֆինանսավորելու խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը։ 
Հարց է առաջանում․ արդյո՞ք գործող իշխանությունները ներդրումային միջավայրի բարելավումը համարում են երկրի տնտեսական առաջընթացի հիմնական գերակայություններից մեկը։ Ակնհայտ է, որ կառավարությունը հետեւողականորեն իրականացնում է կործանարար հատուկ քաղաքականություն։


Սարգիս Գրիգորյան
 GPartners իրավաբանական ընկերություն 

 

Սարգիս Գրիգորյան ներդրումներ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին