f

Անկախ

Մաքսիմ Վենգերով. «Սերգեյ Սմբատյանի յուրօրինակ ձեռագրի շնորհիվ նրա ղեկավարած նվագախումբն ունի այդքան լավ հնչողություն»


Մարտի սկզբին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ է ունեցել Իսրայելում։ Համերգները կայացել են լեփ-լեցուն դահլիճներում՝ ջերմ մթնոլորտում և բուռն ծափերի ուղեկցությամբ։ Համերգներից մեկում նվագախմբի հետ ելույթ է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր‚ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը‚ որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի ռեզիդենտ մենակատարն է։ Իսրայելյան ելույթը Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 10-րդ համատեղ համերգն էր վերջին 4 ամիսների ընթացքում։ 

Հայ երաժիշտների և վիրտուոզ ջութակահարի կատարողական ներդաշնակությունն ու բարձր վարպետությունը տպավորեցին ունկնդրին՝ արժանանալով հիացական արձագանքների: Համերգին‚ որի ընթացքում հնչեցին Բախի‚ Բրուխի, Չայկովսկու, Շորի և Խաչատրյանի ստեղծագործություններից‚ ներկա էին նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վարժարանի սաները։ 

Մաքսիմ Վենգերովը նշեց‚ որ իր համար հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Ցանկանում եմ նախևառաջ ասել, որ Սերգեյ Սմբատյանն ու իր նվագախումբը հիանալի միություն են: Մեր օրերում, թերևս, հազվադեպ է պատահում, որ սքանչելի նվագախմբի դիրիժորը նաև լինի թիմի լավ առաջնորդ: Մաեստրո Սմբատյանն ապացուցում է տարիների աշխատանքով‚ որ ինքը հիանալի դիրիժոր է։ Բացի ջերմ ընկերությունից‚ բարձր մակարդակի վրա են նաև մեր մասնագիտական կապերը։ Սերգեյ Սմբատյանի յուրօրինակ ձեռագրի շնորհիվ նրա ղեկավարած նվագախումբն ունի այդքան լավ հնչողություն։ Դիրիժորն անհրաժեշտ է  ոչ միայն երաժիշտների կատարումները մեկտեղելու համար‚ այլև երևան բերելու սեփական գեղարվեստական ընկալումները և ամենակարևորը՝ երաժշտական հնչողության իր պատկերացումները։ Ես հաճույքով եմ հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ‚ մենք շատ սերտորեն ենք կապված միմյանց հետ: Ամեն համատեղ համերգով մեր կապն ավելի է ամրապնդվում։ Վերջերս մենք ունեցանք 8-9 ելույթ Հայաստանում, Եվրոպայում և այժմ՝ Իսրայելում։ Ուրախ եմ այս ստեղծարար գործընկերության և նվագախմբի ռեզիդենտ մենակատարը լինելու համար»‚- ասաց Մաքսիմ Վենգերովը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Սերգեյ Սմբատյան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին