f

Անկախ

Հայաստանում դատական անկախության հետ կապված խնդիրներ են նկատվում. Պետդեպ


Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կարեւոր խնդիրներից են խոշտանգումները, կամայական կալանքները, բանտերում կյանքի համար վտանգավոր պայմաններ: Այս մասին նշվում է Մարդու իրավունքների 2019 թվականի զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մարտի 11-ին:

Զեկույցում հիշատակվում են նաեւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են հիմնարար ազատությունների համաձայն:

«Մարդու իրավունքների կարեւորագույն հարցերն են խոշտանգումումները, կամայական կալանավորումը` չնայած այդպիսի հաղորդումներն ավելի քիչ են. բանտերում ծանր եւ կյանքին սպառնացող պայմանները, կամայական միջամտությունն անձնական կյանքին, դատական համակարգի անկախության հետ կապված էական խնդիրները, լեսբիների, նույնասեռականների, բիսեքսուալների, տրանսգենդերների կամ ինտերսեքսուալների  (ԼԳԲՏԻ) նկատմամբ բռնության կամ բռնության սպառնալիքի հետ կապված հանցագործությունները, երեխաների աշխատանքի հարկադիր կամ պարտադիր օգտագործումը»,- նշվում է զեկույցում:

Նշվում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել նախկին եւ ներկա պետական պաշտոնյաների եւ իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումների հետաքննության եւ պատժի համար: Օրինակ` մեկ տարվա ընթացքում շարունակվում էր 2008 թվականի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում ութ քաղաքացիական անձի եւ երկու ոստիկանի մահվան դեպքերին նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության գործի հետաքննությունը:

Զեկույցում նշվում են նաեւ բանակում մահվան դեպքերի մասին: Նշվում է, որ իրավապաշտպան ՀԿ-ներն անհանգստություն են հայտնել Պաշտպանության նախարարության կողմից բազմաթիվ մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու պրակտիկայի կապակցությամբ, ինչն ավելի քիչ հավանական է դարձնում խախտումների հայտնաբերումն եւ հետաքննումը: Ի պատասխան ընտանիքների պահանջների, որոնց որդիները զոհվել են բանակում խաղաղ պայմաններում` կառավարությունը ՀԿ-ներից եւ առանձին փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ է ստեղծել` անցած հինգ դեպքերի բացահայտման եւ համակարգային խնդիրների ուսումնասիրության համար:

ՀՀ Արդարադատության նախարարություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին