РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի առողջապահության կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետն անցել է: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ անցած շաբաթվա ընթացքում Չինաստանի Հուբեյ նահանգում, բացառությամբ Ուհան քաղաքի, Covid-2019 կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք չի գրանցվել:
Նշված նահանգից դուրս գրանցվել է յոթ նոր դեպք, որից վեցը ներկրված են:
«Այս տվյալները վկայում են այն մասին, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի այս ալիքի գագաթնակետն արդեն անցել է», - ասել է Մի Ֆենը:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: