f

Անկախ

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել


Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել:

Վերցնենք Ավարայրի օրինակն ու դրա միջոցով փորձենք հասկանալ այսօրվա իրադարձությունները։ Մենք Ավարայրի առասպելի վրա ենք դաստիարակվել, առանց հասկանալու գեոստրատեգիական («աշխարքաղաքականության» ֆրանսիական տարբերակը օգտագործենք, որն ավելի ճիշտ է բացատրում երևույթը) պայքարի նրբությունները, որտեղ կան շահեր, արտաքին խաղացողներ, ու ներքաղաքական պայքարում բախտը փորձողներ՝ փողի ու դիրքի համար կռիվ տվողներ։

Ավարայրը դասագրքերում ներկայացված է որպես հավատքի համար ըմբոստություն, սակայն դժվար թե այն ժամանակվա նախարարները տառաճանաչ են եղել (հիմնականում անգրագետ են եղել ու հավատքն իրենց տանձին չի եղել, որ մի հատ էլ դրա համար գնային զոհվեին)։ Այն ժամանակ նախարարներն այնքանով էին քրիստոնյա, որքան այսօրվա իրենցքայլականներն են դեմոկրատ ու գաղափարի մարտիկներ:

Այդ դեպքում տղերքն ինչի համար էին դուրս եկել կռվի: Պարզ տրամաբանությունը հուշում էր, որ փողի, կամ ավելի ճիշտ սեփականության բազառի թեմա է եղել։

Հայաստանի խոշոր կալվածատերերը չէին ուզում մուծվել սեփական թագավորին, ապրել օրենքով ու պարբերաբար ապստամբում էին։ Վերջապես, 428-ին, միանալով այն ժամանակվա սորոսականներին (Հռոմի ազդեցության տակ գտնվող հայ եկեղեցականների), խոշոր սեփականատերերը՝ օլիգարխները, գահընկեց արեցին վերջին թագավոր Արտաշես Գ-ին, որովհետև ցանկանում էին ապրել ինչպես ուզում են, կամ ինչպես 6-րդ դարում Բյուզանդիայի կայսր անունով կազմված Հուստինիանոսի կոդեքսի 21-րդ նովելլայում (հոդվածում) է գրված, հայերն ապրում են առանց օրենքների, բարբարոս սովորույթներով։

Պարսիկները նախարարների սանձերը քաշելու համար նալոգների տակ են դնում նախարարներին ու փոխում ժառանգության իրավունքը, որ մասնատվեր նրանց ունեցվածքն ու հզորությունը, որի արդյունքում նախարարները հավատքի դրոշի տակ ապստամբում են ու փորձում ստանալ Բյուզանդացիների օգնությունը։ Բայց չեն ստանում ու Ավարայրի ճակատամարտում տնգվում են։

Ու ինչն է հատաքրքիր, երբ Պարսից շահն ապստամբներին Տիզբոն է կանչում Ատչոտ ուզելու, այն ժամանակվա իրենցքայլականները շառը քցում են Վասակ Սյունու վրա, որ ինքը անկախական էր ու ցանկանում էր առիթից օգտվելով վերականգնել Հայոց թագավորությունը, իսկ իրենք պրոստը փաղի ու ունեցվածքի բազառ էին անում։ Միակ գեոստրատեգիաայից հասկացող տղեն, Վասակը, դաժանորեն պատժվում է, իսկ մնացածների մեծ մասին ուղարկում են հայրենիք, որպես լավ դաս կերածներ։ Բնական է, վերադաստիարակվածները շահին ավելի լավ կծառայեն։ Հետո, արդեն հետագայում, նախարները Բյուզանդիայում են պարբերաբար ապստամբում, մինչև որ նրանց լրիվ օրենքի տակ են կայսրները կոխում ու մասնատում ունեցվածքները։

Ու այսպես, սևի ու սպիտակի տրամաբանությամբ գրվել է պատմությունը ու մենք պարբերաբար կրկնում ենք այն, տանելով բարոյական հաղթանակներ։ Անգամ պարտությունն է գնահատվում որպես հաղթանակ՝ սենց իդեոտիզմ։

Ինչի եմ սա գրում։ Պատմությունը պետք է գրվի «կարդա պատմությունդ, ճանաչիր ինքդ քեզ», որ նույն սխալները չկրկնես։ Մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ մի ճանաչիր սխալներդ, դաստիարակվի հեքիաթներով ու պարբերաբար այն կրկնի։

Տիզբոնը (Մոսկվան) ու Կոստանդնապոլսը (Վաշինգտոնը) հեգեմոնիայի, ստրատեգիական դիրքերի բարելավման համար են պայքարում, որտեղ օգտագործվում էին Զրադաշտությունն (ավանդական արժեքներն) ու քրիստոնեությունը (դեմոկրատիան)։ Դա պարբերաբար շարունակվող շախմատի պարտիաներ են։ Սակայն այդ խաղի ժամանակ պատմությունից դասեր չքաշողներն են սեփական հետույքով վճարում։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին