f

Անկախ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է աշխարհին սպառնացող չորս «ապոկալիպսիսի հեծյալների» մասին


Չորս «Ապոկալիպսիսի հեծյալներ» կան, որոնք ներկայումս ամենից շատ են սպառնում աշխարհին, դրանք են՝ աշխարհաքաղաքական լարվածությունը, կլիմայական փոփոխությունները, համընդհանուր անվստահությունը և նոր տեխնոլոգիաների չարաշահումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, երբ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում՝ ներակայացնելով կազմակերպության 2019 թ. աշխատանքները և 2020 թ. խնդիրները:  

«Մեր աշխարհը մոտենում է անդառնալի կորստյան եզրին: Ես տեսնում եմ «չորս հեծյալ»՝ չորս մոտեցող սպառնալիք, որոնք վտանգում են առաջընթացը և  XXI դարի ողջ ներուժը»,- ասել Է Գուտերեշը:  

Նրա խոսքով՝ առաջին հեծյալը աշխարհաքաղաքական գերլարվածությունն է, այդ է պատճառը, որ «ահաբեկչական գործողությունները դաժանորեն նորանոր զոհեր են գտնում, մեծանում է միջուկային սպառնալիքը», ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են լքում իրենց տները պատերազմների ու հետապնդումների պատճառով:

Երկրորդ «հեծյալը»,  ըստ Գուտերեշի, կլիմայական ճգնաժամն Է: « Միջին ջերմաստիճանի աճը շարունակում է ռեկորդներ խփել: Կենդանի Էակների միլիոնավոր տեսակների մոտ ապագայում սպառնում է անհետացումը: Մեր մոլորակն այրվում է»,- զգուշացրել է գլխավոր քարտուղարը:

«Երրորդ հեծյալը», ըստ Գուտերեշի, «խոր ու հարաճուն անվստահությունն է»: Նա մեջբերումներ է արել ՄԱԿ-ի զեկույցներից, ըստ որոնց՝ աշխարհում երեք հոգուց երկուսն ապրում են այն երկրներում, որտեղ ահագնանում Է անհավասարությունը, նվազում Է վստահությունը քաղաքական ինստիտուտների նկատմամբ, կանայք իրավունքների հավասարություն և բռնությունից ու խտրականությունից զերծ կյանք են պահանջում:

Չորրորդը, ըստ ՄԱԿ-ի ղեկավարի, «թվային աշխարհի հակառակ երեսն է»: Նա կարծում է, որ տեխնոլոգիական առաջընթացը շատ ավելի արագ է, քան դրանց համապատասխանելու կամ նույնիսկ դրանք գիտակցելու մեր հնարավորությունները: Բացի այդ, չնայած այն մեծ բարիքին, որ բերում են նոր տեխնոլոգիաները, տեղի է ունենում դրանց չարաշահում հանցագործություններ կատարելու, թշնամանք սերմանելու, անստույգ տեղեկատվություն տարածելու, մարդկանց հալածելու և շահագործելու, ինչպես նաև անձնական կյանք ներխուժելու նպատակով:  

Այսուհանդերձ Գուտերեշը ուշադրություն է հրավիրել «հույսի որոշ նշանների» վրա: Նրա խոսքով՝ անցած տարում հնարավոր եղավ կանխել մի շարք հակամարտություններ, այդ թվում և Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում և Մալդիվյան կղզիներում: Այն հակամարտությունների թվում, որոնց դեպքում հնարավոր է եղել որոշ առաջընթացի և կարգավորման հասնել, նա նշել է Եմենը, Սիրան և Լիբիան:

 

 

Աշխարհում ՄԱԿ

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին