Իտալիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր խանութները, բացառությամբ մթերային խանութների և դեղատների: Նման միջոցներ հանրապետությունում ձեռնարկվել են COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց COVID-19 կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի վերածվելու մասին:
Վերջին տվյալներով՝ մեկ օրում Իտալիայում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն աճել է 2 հազարով՝ գերազանցելով 12 հազարը, զոհերի թիվը գերազանցել է 800-ը:
Ավելի վաղ Ջուզեպե Կոնտեն հայտարարել էր, որ Իտալիայի կառավարությունը 25 միլիարդ եվրո կտրամադրի COVID-19- ի կորոնավիրուսի բռնկման պատճառով երկրում բացասական տնտեսական հետևանքները վերացնելու համար: