Մոդել, Poosh նախագծի հիմնադիր Քորթնի Քարդաշյանը հետեւորդներին հաճախ է ծանոթացնում հայկական խոհանոցի հետ։ Հայաստան կատարած վերջին այցից հետո Քորթնին սկսել է ավելի հաճախ հրապարակումներ անել ազգային ճաշատեսակների մասին։ Ավելի վաղ Քիմի ավագ քույրն արդեն իսկ հրապարակել է թարմ թխված «մատնաքաշ» հայկական հացի լուսանկարն ու Poosh պորտալում, որը նվիրված է գեղեցկությանը, կենսակերպին ու մոտիվացիային, հայկական տոլմայի երեք տեսակ ներկայացրել։ Այսօր Ռոբերտ Քարդաշյանի ավագ դուստրը պատրաստել է քույրերի սիրելի ուտելիքը՝ բիշին։