Վաշինգթոնում կորոնավիրուսի պատճառով արտակարգ ռեժիմ է հայտարարվել: Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում կա տաս հիվանդ: Գրում է Gazeta.ru-ն:
Դոնալդ Թրամփն արգելել է Եվրոպայից մուտք գործել Միացյալ Նահանգներ: Բացի այդ նախագահը նաև մտածում է համապետական արտակարգ ռեժիմ հայտարարելու մասին:
Մեկ օրում վարակվածների թիվն աճել է ավելի քան 300-ով: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում մահացել է 38 հիվանդ: