Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեհոֆերը կորոնավիրուսով է վարակվել։ Այդ մասին հայտնում է Spiegel պարբերականը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ թեստավորումից հետո 71-ամյա պաշտոնյայի ախտորոշումը հաստատվել է: Այժմ նա տանը մեկուսացված է: Նախարարը ոչ մի ախտանիշ չունի:
Ապրիլին Զեհովերը կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր Pfizer / BioNTech պատվաստանյութով, բայց Գերմանիայում 60 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում օգտագործել AstraZeneca պատվաստանյութը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով: