ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Գրում է Russian.rt.com-ը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ հետևում է անվտանգության իրավիճակի վերջին զարգացումներին, որոնք նոր սրման ռիսկեր են պարունակում, ինչը կհանգեցնի հետագա բռնության և մահերի: Նա խստորեն դատապարտում է Գազայի հատվածից Իսրայելի ուղղղությամբ հրթիռների արձակումը, որի համար պատասխանատվությունը ստանձնել էր Համասը, հատկապես նրանց, որոնք թիրախավորել էին խաղաղ բնակիչներով կենտրոնները: Նա կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել », - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքերը մեջբերում է РИА Новости լրատվական գործակալությունը։
Դյուժարիկը նաև հայտարարել է, որ Գուտերեշը դեմ է քաղաքացիական անձանց նկատմամբ ցանկացած բռնության:
Ավելի վաղ Գուտերեշն մտահոգությունն էր հայտնել Արեւելյան Երուսաղեմում «շարունակվող բռնությունների» կապակցությամբ: