Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի 13 604 դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Russian.rt.com-ը։
Վարչության տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է COVID-19- ի 5,044,936 դեպք:
Օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 282 մարդ, ընդհանուր առմամբ մահացածների թիվը 43 311 է կազմում։
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր հանրապետությունում ապրիլի 29-ից մայիսի 17-ը լոքդաունի մասին: