Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մայիսի 12-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային ոստիկանությունից: