f

Անկախ

Արմավիրի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել․ 2 անձ կալանվորվել է, մեկը՝ թոշակառու


Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչներից մեկը տարբեր անձանց թմրամիջոց է իրացնում, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզի Ակնաշեն և Փարաքար գյուղերից, մեքենաներով հանդերձ, բաժին բերման ենթարկվեց երկու տղամարդ։ Նրանց անձնական խուզարկությամբ և մեքենաների զննությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 25 գրամից ավելի քաշով։

Արմավիրի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ նրանց մարիխուանայի նմանվող զանգվածները 20 և 30 հազար  դրամով իրացրել էր իրենց տեսադաշտում հայտնված Արգավանդ գյուղի բնակիչը։ Նա հայտնաբերվեց և, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Արգավանդ գյուղի բնակչին մեղադրանք առաջադրվեց, ինչից հետո նա կալանավորվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին. Արմավիրի քրեական հետախույզները տեղեկություն ունեին, որ արգավանդցին  էլ իր հերթին 4-ից 5 հազար դրամով թմրամիջոց էր գնել 76-ամյա համագյուղացուց, որի տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի սերմեր և մարիխուանայի նմանվող զանգված։ Թոշակառուին ևս մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորված է։

Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված այլ խուզարկություններով հայտնաբերվել են կանեփի սերմեր և ինքնաձիգի փամփուշտներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 

ՀՀ Ոստիկանություն

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորություն. ՔԿ
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են աշխարհում կատարված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Վթարի պատճառով Լոռու մարզում այսօր առավոտից ջրամատակարարումը դադարեցվել է մինչեւ վաղը երեկոյան ժամը 22-ը
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերեց Երևանին, պայմանով, որ կառուցապատում չարվի
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ)
Եթե առիթ կլինի, Աստված մի արասցե, դուք կվարեք այս նիստերը, դուք կմեկնաբանեք ձեր ձեւով. Ավինյանը՝ Գրիգոր Երիցյանին
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը երկու նոր անդամ ունի՝ Գրիգոր Հարությունյան և Ալբերտ Մովսիսյան
Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
«Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են. քաղաքապետարան
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից
Ավելին
Ավելին