f

Անկախ

Լավրովը Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պահանջված մնալ


ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պահանջված մնալ՝ առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման շուրջ համագործակցության և կողմերի միջև վստահության ստեղծման միջոցառումներն առաջ մղելու գործում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախում իրավիճակի կարգավորմանը:

«Իրավիճակի հետագա կարգավորման բանալին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անցած տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռքբերված պայմանավորվածություններին ամբողջ ծավալով հետևելն է: Այդ պայմանավորվածություններն ապահովում են ինչպես ռազմագործողությունների դադարի պահպանմանը նպաստող բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, այնպես էլ նպատակաուղղված են ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որոնք երկար տարիներ հնարավորություն չեն ընձեռել՝ բացահայտելու աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող այս տարածաշրջանի շատ լուրջ տրանզիտային ու տնտեսական  ներուժը»,-մասնավորապես ասել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման գործում  կարևոր ներդրում ունի նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը:

Փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված խումբն արդյունավետ է աշխատում, և Լավրովի համոզմամբ՝  մոտ ապագայում առաջին արդյունքները տեսանելի կլինեն:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի համոզմամբ՝ խումբը զբաղվում է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների հստակեցմամբ: Ըստ Լավրովի՝ ենթակառուցվածքների ապաշրջափակումը Անդրկովկասյան պետություններին իրենց հարևանների հետ միասին հնարավորություն կընձեռի միանալու տրանսպորտային փոխադրումների միասնական տարածքի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սերգեյ Լավրով

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին