f

Անկախ

Հայ բժիշկները պացիենտի ձվարաններից հազվադեպ հանդիպող 3 կիլոգրամանոց մետաստատիկ ուռուցքներ են հեռացրել


Ռուսաստանից 82-ամյա պացիենտը դիմել է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ որովայնի ցավերի, կղանքի մեջ արյան, շնչառական դժվարությունների եւ փորի մեծանալու հետ կապված բողոքներով։ Անհրաժեշտ զննումներ կատարելուց հետո հայ մասնագետները կնոջ մոտ հայտնաբերել են հաստ աղիքի ուռուցքի ռեցիդիվ` ձվարաններում եւ լյարդում մետաստազներով: Ընդ որում, ձվարանների մետաստատիկ ախտահարումներն ավելի մեծ են եղել, քան աղիներում առաջնային ուռուցքը: Ուռուցքների հեռացման համար աշխատել է մասնագետների միանգամից երկու բրիգադ:

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց «Աստղիկ» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Աղավելյանը, 2018-ին հիվանդի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ: Մասնագետները հեռացրել են ուռուցքը եւ քիմիաթերապիա են նշանակել, որից նա հրաժարվել է: 6 ամիս անց նա կրկին հետազոտվել է, եւ ոչ մի խնդիր չի հայտնաբերվել՝ ռեցիդիվ կամ մետաստազներ չեն եղել:

Սակայն 2021 թվականի ապրիլին պացիենտը եկել է «Աստղիկ» ԲԿ: Նրան անհանգստացրել են որովայնի ցավերը, աղիների գործելու հետ կապված խնդիրները, կղանքի մեջ արյունը, ընդհանուր թուլությունը: Նրա համար դժվարացել էր շնչելն ու նստելը, իսկ փորը անհամաչափ մեծ է եղել:

Հիվանդին զննելուց հետո բժիշկները պարզել են, որ նրա մոտ աղիքային ուռուցքի կրկնություն է՝ այն տեղում, որտեղ առաջին վիրահատությունից հետո աղիքը կարել են, կրկին աճել է ուռուցք՝ բռունցքի չափ: Մասնագետները նաեւ մետաստազներ են հայտնաբերել մեծ ճարպոնում, լյարդում եւ երկու ձվարաններում:

Ապրիլի 6-ին կատարվել է պլանային վիրահատություն, որը տեւել է մոտ 5,5 ժամ՝ համակցված էպիդուրալ եւ ընդհանուր անզգայացման պայմաններում մասնագետների երկու բրիգադները՝ բժիշկ Ալեքսանդր Աղավելյանի եւ վիրաբուժական գինեկոլոգիայի եւ մանկաբարձության բաժանմունքի վարիչ Արման Նազինյանի գլխավորությամբ, հեռացրել են առաջնային ուռուցքը եւ հսկայական մետաստատիկ ուռուցքներ, որոնք միասին կշռել են մոտ 3 կիլոգրամ։ Ձվարանների ուռուցքներից յուրաքանչյուրի տրամագիծը մոտավորապես 25 սմ է եղել։

Վիրահատությունը անհրաժեշտ էր իրականացնել երկու փուլով: Ինչպես պատմեց բժիշկ Արման Նազինյանը, որպեսզի կոլոպրոկտոլոգները աղիների ուռուցքին հասնեին, նախ անհրաժեշտ էր հեռացնել ձվարանների ուռուցքները, քանի որ դրանք այնքան մեծ էին, որ պարզապես փակում էին մնացած բոլոր օրգանները: Դրանց հեռացնելը (ձվարանների եւ կցորդների հետ միասին) հեշտ չի եղել, քանի որ ուռուցքները կպել էին փորին, ուղիղ աղիքի պատին եւ միզապարկի հատակին:

Երբ ուռուցքները եւ արգանդի երկու կցորդները հեռացվել են, վերջապես բացվել է հաստ աղիքի ուռուցքը, որը նույնպես հեռացրել են:

Ինչպես պատմեց բժիշկ Արման Նազինյանը, աղիքների քաղցկեղի ռեցիդիվի դեպքում ձվարանների մետաստատիկ ախտահարման դեպքերը բավականին հազվադեպ են, տարեկան ոչ ավելի, քան 1-2 անգամ: Եւ այդպիսի մեծ մետաստատիկ ուռուցքները, այն էլ խորը դաշտանադադարում գտնվող կնոջ մոտ, ավելի հազվադեպ են հանդիպում:

Պացիենտին, ըստ մասնագետների, ցուցվել է վիրաբուժական բուժում, քանի որ աղիքի կրկնվող ուռուցքը կարող է հանգեցնել աղիքների խցանման եւ մի շարք այլ խնդիրների: Ուռուցքները նաեւ նվազեցրել էին հիվանդի կյանքի որակը, քանի որ դրանք ճնշում էին գործադրում արգանդի հավելումի վրա, նա չէր կարող նորմալ նստել, եւ շնչառության հետ կապված խնդիրներն ու որովայնի մեծ ծավալը նույնպես խանգարում էին:

Հիվանդն այժմ տանն է եւ իրեն լավ է զգում: Վիրահատությունից հետո նրան քիմիաթերապիա են նշանակել, որից նա կրկին հրաժարվում է:

Ինչպես նշում են մասնագետները, նման ծավալուն եւ բարդ վիրահատությունները հնարավոր են, եթե կլինիկան բազմապրոֆիլ է եւ հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաեւ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի լավ բաժանմունքներով, որտեղ հիվանդները գտնվում են վիրահատություններից հետո: «Աստղիկ» ԲԿ-ում տարբեր մասնագիտացման բժիշկներ են աշխատում են, ինչը նրանց արդյունավետ փոխգործակցության եւ բարդ վիրահատությունների իրականացման հնարավորություն է տալիս, որոնք փրկում են հիվանդների կյանքը եւ բարելավում նրանց կյանքի որակը:

 

 

 

Աստղիկ ԲԿ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին