f

Անկախ

ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանն անդրադարձել է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների շրջանակին, ինչպես նաև տնտեսական մրցակցությանն պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին:

***

Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունք և միևնույն ժամանակ դրա ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալ է: Այնուամենայնիվ, ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է սահմանափակման` ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով: Նշված երկու հիմնադրույթների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի կայացմանը:

Այս համատեքստում բարենպաստ մրցակցային միջավայրի կառուցումն այն հիմնական ուղիներից մեկն է, որով պետությունը կարող է բարձրացնել ընդհանուր տնտեսական բարեկեցությունը։ Ընդ որում, այս խնդրի լուծումը պահանջում է տարաբնույթ նախադրյալների, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների կանխարգելման և խափանման գործուն համակարգի առկայություն։

Մրցակցային միջավայրը խաթարող հակաիրավական արարքների առնչությամբ արգելքներ ամրագրված են ինչպես սահմանադրական, այնպես էլ օրենսդրական մակարդակում։ Մասնավորապես՝ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասը արգելում է շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, ընդլայնելով հիշատակված արարքների շրջանակը, սահմանել է նաև մի շարք այլ իրավախախտումներ։ Ընդ որում, դրանք կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հիմքում ունենալով իրավախախտման հետևանքով մրցակցային միջավայրի վրա անմիջական ազդեցության կամ դրա հնարավորության առկայության կամ բացակայության չափանիշը։

Շարադրվածի հաշվառմամբ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների առաջին խմբին կարելի է դասել. 

  1. հակամրցակցային համաձայնությունները.
  2. մենաշնորհ և գերիշխող դիրքի չարաշահումը.
  3. բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը.
  4. անբարեխիղճ մրցակցությունը.
  5. պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը.
  6. տնտեսական գործունեության համակարգումը.
  7. համակենտրոնացումը չհայտարարագրելը.
  8. արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը։

Ի տարբերություն հիշատակված իրավախախտումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը նախատեսում է որոշակի հակաիրավական արարքներ, որոնք ինքին չեն հանգեցնում տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը: 

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների այս խումբը դրսևորվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող վարչարարության կամ դրա արդյունքների իրականացմանը տարբեր ձևերով խոչընդոտելու միջոցով։ Ըստ այդմ, այդպիսի  իրավախախտումներն են՝

  1. Հանձնաժողովի կողմից պահանջված կամ օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը. 
  2. Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը.
  3. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները չկատարելը։

Հարկ է նշել, որ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ մրցակցային իրավունքի, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ թե՛ տնտեսավարող սուբյեկտների, թե՛ պետական մարմինների և թե՛ ընդհանրապես հասարակության շրջանում առկա է իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն։ 

Մյուս կողմից, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ենթարկվելով զգալի փոփոխությունների: Այս օրենքն ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսի 31-ին։ Ընդ որում, այդ օրվանից Հանձնաժողովը կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այսինքն՝ տեղի կունենա նաև Հանձնաժողովի անվանման փոփոխություն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը, ի լրումն պարբերաբար իրականացվող  իրազեկման տարբեր միջոցառումների, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ այսուհետ հանդես կգա նաև հրապարակումներով:

ՀՀ ՏՄՊՊՀ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին