Վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման մակարդակը նվազել է 4% -ով: Այդ մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները: Գրում է Russian.rt.com-ը։
«Համաշխարհային մասշտաբով, այս շաբաթ COVID-19 նոր դեպքերի թիվը և մահվան դեպքերը մի փոքր նվազել են. Ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 5,5 միլիոն դեպք և ավելի քան 90 հազար մահ», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է ԱՀԿ շաբաթական համաճարակաբանական տեղեկագրից մի հատված:
Կազմակերպությունում հավելել են, որ կորոնավիրուսով վարակվածությունն ու մահացությունը շարունակում են մնալ շատ բարձր մակարդակի վրա:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ վերջին օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 643 հազար դեպք:
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով առաջատար շարունակում են մնալ ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրաիզլիան։