Ռեփեր Դրեյքը Billboard ամսագրի վարկածով «Տասնամյակի արտիստ» է ճանաչվել:
Մրցանակը երաժշտին կհանձնվի մայիսի 23-ին Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակման չատերում Դրեյքն առաջին անգամ հայտնվել է 2009 թվականին: 2010-2020 թվականներին նա ինը անգամ գլխավորել է Billboard-ի լավագույն 200-ը: Առաջին անգամ 2010թ․ վարկանիշում հայտնվել է նրա Thank Me Later ալբոմը, իսկ վերջին Care Package ալբոմը՝ 2019 թ․։
Ընդհանուր առմամբ, Դրեյքն ունի 27 Billboard մրցանակներ, որոնք ստացել է տարիների ընթացքում. Նա մրցանակի ռեկորդակիր է: Այս տարի նա ևս յոթ արձանիկի է հավակնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դրեյքը Spotify-ում լսումների է թվով համաշխարհային ռեկորդակիր է դարձել: Նա դարձավ պատմության մեջ առաջին արտիստը, որը հաղթահարեց 50 միլիարդ լսումների շեմը: