Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նշել են Իդլիբի էսկալացիոն գոտում լարվածության զգալի նվազումը: Հեռախոսազրույցի մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Գրում է Gazeta.ru-ն:
Պետությունների ղեկավարները քննարկել են մարտի 5-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և շեշտել հետագա համագործակցության կարևորությունը:
Մարտի 5-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը և Էրդողանը ստորագրել են մարտի 6-ին Իդլիբում անվտանգության միջանցք ստեղծելու և ռազմական գործողությունների ավարտը հաստատող փաստաթուղթ: