Ֆրանսիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 19 791 նոր դեպք: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 5,800,170: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնել են երկրի սանիտարական ծառայությունից:
Նշվում է, որ Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 236 հիվանդ է մահացել: COVID-19 կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան ընդհանուր թիվը հասել է 106.964-ի:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստումների արագացման մասին:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարկավածների թիվը գերազանցում է 159 միլիոնը։