Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն որոշել է ինքնամեկուսանալ այն պատճառով, որ կնոջ՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոն COVID-19 կորոնավիրուսի առկայության թեսթ է անցնում: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
Ինչպես նշվել է, Թրյուդոյի կնոջ մոտ հիվանդության «մեղմ ախտանշաններ», ներառյալ «մեղմ տենդ» կա:
«Նա տանը ինքնամեկուսացվել է՝ սպասելով թեստի արդյունքներին, իսկ նրա ախտաշանները որոշակիորեն թեթևացել են», - նշվել է զեկույցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ COVID-19 կորոնավիրուս հայտնաբերվել է իսպանական VOX կուսակցության գլխավոր քարտուղար Խավիեր Օրտեգայի մոտ: