f

Անկախ

Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Մեծ Իշխանասարի վրա գտնվող "Սև լիճ" արգելավայրը Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում է


"Էկո-մեդիա" լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝

Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Մեծ Իշխանասարի վրա գտնվող "Սև լիճ" արգելավայրը Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում է։

Բնականաբար Կառավարության համապատասխան որոշմամբ․ (ՀՀ կառավարության 2008 թվականի 14 oգոստոսի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշմամբ հաստատված)։

Հուշարձանն ունի 27 ԱՆՁՆԱԳԻՐ երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական հուշարձանների մասին, որոնք ներկայացնում եմ այս նկարներով։

Այս լճի իրավունքները պետք է անմիջապես հետաքրքրեին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB, ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian Monuments, Հհ Գաա Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտ ներին, որոնք Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով պետք է համապատասխան ձևակերպում տային տեղի ունեցածին։

Սակայն այս կառույցները, հատկապես ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia, ինչպես նախորդիվ լռեց, կամ ոչ պետական շահերից ելնելով արտահայտվեց Սյունիքի հատուկ բնապահպանական տարածքների, հատկապես "Սոսիների պուրակի" արգելավայրի վերաբերյալ, այնպես էլ "Սև լիճ" արգելավայրի մասին է լռում։ Ի դեպ բոլոր նշվածս բնության հատուկ պահպանվող տարածքները «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի մաս են կազմում։

Ըստ այդմ "Սև լիճ" արգելավայրի պահպանության կազմակերպման մասով կարող է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO մանրամասնել։

"Սև լիճ" արգելավայրը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2666 մ բարձրության վրա։ Այն անհոսք քաղցրահամ լիճ է մոտ 2 քառ կմ մակերեսով։ Լճի երկարությունը կազմում է 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն խ մ։‌ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Այստեղ բուծել են նաև իշխան ձուկ։

Լճի մասին նաև լեգենդներ են պատմում, թե․

- Սև լճի ջրի կեսը ժամանակին եկել խմել է քառասուն գլխանի մի վիշապ, հետո պառկել, հանգստացել է, որ մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի լիճը։ Աստծո հրամանով սարերը մոտեցել են իրար, վերցրել են լիճը, բարձրացրել, հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ, ջուր խմել, ծարավից ճաքճքել է, տրաքել, ցրիվ եկել։

- Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում, նա դուրս է գալիս ջրի երեսը, խաղում ալիքների հետ։ Այս աղջիկը կպչում է լճի մեջ ընկած կենդանիների ոտից, չի թողնում նրանց ջրից դուրս գալ։

Հայաստան Նարինե Կիրակոսյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Հեռախոսների  գաղտնի օգտագործման  համար ԿԺԴՀ-ում  տաս մարդ  մահապատժի է ենթարկել
Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
Գերմանիան հրաժարվում է ազգային մակարդակով գրանցել Sputnik V պատվաստանյութը
Բլինկենը Գերմանիային Միացյալ Նահանգների լավագույն ընկեր է անվանել
Ռուսաստանում մեկ  օրում կորոնավիրուսի 17 594 դեպք  է հայտնաբերվել
Լուկաշենկոն` «խելագարված» արեւմտյան քաղաքական գործիչների մասին
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը  գերազանցել  է  179 միլիոնը
պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավելին
Ավելին