f

Անկախ

Աշխատաժողովի օրակարգում ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն էր


Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը (ԱՀՈՒ) մեծ ներուժ ունի կրթություն-աշխատաշուկա անցումը հեշտացնելու տեսանկյունից: Փաստերը վկայում են, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԱՀՈՒ համակարգ ունեցող երկրներն ունեն երիտասարդների գործազրկության ցածր մակարդակ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգը և 2019-2025 թթ. գործողությունների ցանկը», որը հավանության է արժանացել ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում: 

ԱՀՈՒ քաղաքականության ռազմավարական զարգացումները, այդ համակարգի հետագա հնարավորությունները և մարտահրավերները, ինչպես նաև ԱՀՈՒ ծրագրերի ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով տեղի է ունեցել առցանց աշխատաժողով, որը նախագահել է Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան պատասխանատու Քրիստինա Բուրզիոն: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ՄԿՈՒ ոլորտի մշտական և հուսալի գործընկերներին՝ Եվրոպական կրթական հիմնադրամին և ԵՄ հայաստանյան գրասենյակին: 

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք քննարկել թե՛ մեր անցած ճանապարհը, թե՛ հետագա քայլերն ու անելիքները, իսկ անցած ճանապարհը փոքր չէ. վերջին տարիներին այն համատեղ աշխատանքը, որն իրականացվել է ԱՀՈՒ փորձարկման և ներդրման առումով, մեզ հնարավորություն է տալիս անցնել զարգացման հաջորդ փուլերին: Ունենք մի շարք ՄԿՈՒ հաստատություններ, որտեղ հաջողությամբ փորձարկվել են ԱՀՈՒ երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, և այն մեզ հիմք է տալիս՝ այդ փորձը տարածել այլ ուսումնարաններում և քոլեջներում»,- նշել է փոխնախարարը՝ այդ համատեքստում կարևորելով ԱՀՈՒ ներդրման փաստաթղթերը՝ «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերը, որոնք մշակվել են ԵԿՀ-ի փորձագիտական աջակցությամբ և հավանության արժանացել ՄԿՈՒԶԱԽ-ի խորհրդում: Ըստ նախարարի տեղակալի՝ քննարկվում է այդ փաստաթղթերի հիման վրա գործողությունների պլան և ճանապարհային քարտեզ ունենալու հարցը: 

«Սրան մեծապես նպաստում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքը, որի արդյունքում օրենքի և ենթաօրենսդրական մակարդակում կսահմանվեն ԱՀՈՒ-ի համար նպաստավոր պայմաններ: Այս գործընթացում կարևոր է նաև մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը՝ նոր բիզնես գործընկերներ գտնելու համատեքստում»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է նույն տեմպով շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ ՄԿՈՒ ոլորտի որակական փոփոխությունների և շրջանավարտների գործնական հմտությունների զարգացման:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանի խոսքով՝ Եվրոպական միությունը բյուջետային աջակցության ծրագրերով շարունակական օգնություն է տրամադրել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտի զարգացմանը: Նա կարևորել է այդ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համակարգի ներդրումը՝ կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման տեսանկյունից: ԵՄ ներկայացուցիչն անդրադարձել է նաև երիտասարդների որակավորումների բարձրացման խնդրին: 

Եվրոպական կրթական հիմնադրամի Գիտելիքի կենտրոնի ղեկավար Խավիեր Մատեու դե Կորտադան իր հերթին կարևորել է այն փաստը, որ Հայաստանը ՄԿՈՒ հաստատություններում քայլ առ քայլ է ներդնում ԱՀՈՒ-ն, որը, ըստ ԵԿՀ-ի ներկայացուցչի, ճիշտ մոտեցում է:  Նա նաև ողջունել է այդ գործընթացում մեծ թվով գործընկերների մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ ԱՀՈՒ-ն իր զարգացումը կապրի մեր երկրում: 

ՀՀ ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկայացրել է ՄԿՈՒ և ԱՀՈՒ ոլորտների վերջին զարգացումները: Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը 2 տարի առաջ մշակել է ԱՀՈՒ հայեցակարգը և ճանապարհային քարտեզը: Այն առաջինը գյուղատնտեսական մասնագիտությունների գծով փորձարկվել է երեք ուսհաստատություններում, որին աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն: «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ մշակվել են մոտ մեկ տասնյակ կարճաժամկետ ծրագրեր, իսկ չեխական «People in Need» կազմակերպության հետ Շիրակի մարզի 4 ուսհաստատություններում փորձարկվելու  են ԱՀՈՒ ձևաչափով ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման ծրագրեր: Նա նաև տեղեկացրել է, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո հնարավոր կլինի ՄԿՈՒ ոլորտում ԱՀՈՒ-ն դարձնել ծրագրային հիմնական բաղկացուցիչ մաս, ինչպես նաև մշակել համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներ: 

«Դանդաղ, բայց կայուն քայլերով ԱՀՈՒ-ն մտնում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտ, որն ամենակարևոր ձևաչափն է՝ մեր շրջանավարտներին որակյալ կրթություն տալու և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու առումով»,- ասել է Արտակ Աղբալյանը:

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատման և աշկերտության/դուալ կրթության խրախուսման միջոցների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է ԵԿՀ ազգային փորձագետ Արայիկ Նավոյանը: 

Աշխատաժողովի ընթացքում մյուս գործընկեր կազմակերպությունները ևս ներկայացրել են իրենց ծրագրերը՝ ԱՀՈՒ և դուալ կրթության պիլոտային ներդրման փորձառության և աշկերտության միջոցով կրթությունից աշխատանքի անցման շվեյցարական փորձի վերաբերյալ:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում․ դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ․ Մարուքյանը՝ Փաշինյանին
Ինձ առաջադրված է մեղադրանք, որն ինձ համար բացարձակ անհասկանալի է. այդ մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ որպես քաղաքական տեռոր. Արմեն Չարչյան
Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի
Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
«Պողպատե հաղթանակ» տոնողներին ասեմ,որ հազար ընտրություն էլ «հաղթեք»մեկ է ՝ պատմության մեջ կմնաք Հայաստանի նորագույն շրջանի միակ պարտված եւ հողատու կառավարություն
Սա քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարի ձեռագիր է. Լիլիթ Գալստյան
Նիկոլը չի գնա, մինչև իրեն չլարեն
Մերի Դավթյանը և Դավիթ Ավանեսյանը հացադուլ են սկսել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Պուտինը հայտարարել է  եվրոպական անվտանգության համակարգի դեգրադացիայի մասին
՛՛Հայաստան՛՛դաշինքի հավանական պատգամավորները
Կարծում եմ՝ այս ընտրություններով կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել․ Արմեն Գրիգորյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուների առաջին յոթ հավանական պատգամավորները
Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման
Նիկոլ Փաշինյանի ձեռքը ճար լինի մեզ քվե տված 270 հազար մարդկանց կկալանավորի Իշխան Սաղաթելյան
Վրաստանում  չեղարկել  են  պարետային ժամը և  փողոցներում դիմակների  կրումը
Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը անընդունելի են. Արցախի ՄԻՊ
Ընտրություններն իհարկե մեր պրոբլեմները չլուծեցին և չէին էլ լուծելու, բայց պարզեցին պրոբլեմների նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքը
Նիկոլ Փաշինյանը ՔՈ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք չի բերել
Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և ամուսնուն
Կստեղծվի ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա. դպրոցը կկրի Բեկոր Աշոտի անունը
Արցախի ՄԻՊ-ը այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներին
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
Ի՞նչ քաղաքական ուժեր են որ խորհրդարանում էլ լինեն․ Էդգար Ղազարյանը՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մասին
Ավելին
Ավելին