f

Անկախ

Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև. Վահե Հովհաննիսյան


Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի ոտքերի առաջ գառ մորթող գյուղացու միջև։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երկուսին էլ հասնում է մեկական քվեաթերթիկ, նրանց ձայները հավասար են։ Բայց եթե այդ գյուղացին ազատված է մտածելու բեռից, ապա Homo sapiens-ը պարտավոր է մտածել է ոչ միայն իր մասին, այլև՝ պետության ու այդ գյուղացու։

Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի միջև։ Homo sapiens-ը, վաղուց հրաժարական տված լինելով, երկրի համար նոր էջի հնարավորություն կստեղծեր։ Նիկոլը աշխարհընկալմամբ չի տարբերվում իր համար գառ մորթողից։

Իսկ ո՞րն է ընդհանրությունը՝ Homo sapiens-ի և  Նիկոլի ընտրազանգվածի. եթե Նիկոլը վերարտադրվեց, երկուսին էլ սպասում է նույն աղետը, նույն ողբերգական ապագան։

Լրջանա՞լ, թե՞ չլրջանալ

Անտարբեր և չլրջացող Հայաստանը ստեղծում է բոլոր պայմանները, որ Ադրբեջանն անի այն, ինչ ուզում է։ Մի շարք հանգամանքներ  թշնամուն հիմք են տվել մտածելու, թե մենք այլևս անկենսունակ ենք.

Նոյեմբերի 10-ից առ այսօր Փաշինյանի իշխանության գոյությունը։

Իշխանության առաջարկած անթասիբ խաղաղության գաղափարի ինտենսիվ տիրաժավորումը և դրա կողմնակիցների գոյությունը։

Պարտությունից և ահռելի զոհերից հետո Փաշինյանին աջակցող որոշակի ընտրազանգվածի առկայությունը։

Ռեստորանային-խնջույքային կյանքի՝ շատ արագ վերսկսումը։ Կորստի գաղափարի անլիարժեքությունը։

Ամբողջականությունը կորցրած Հայաստան և հայ ժողովուրդ. ամեն բնակավայր ապրում է իր կյանքով, իր հոգսերով ու չի ընկալում պետությունը՝ որպես ամբողջություն։

Կառավարման համակարգի լիակատար փլուզումը։

Ցանկացած պետություն, եթե տեսնի իր հակառակորդի մոտ նման վիճակ, կշտապի օգտվել։ Նույնիսկ բարեկամ պետություններն են օգտվում այլ պետության անօգնականությունից, էլ ուր մնաց՝ հակառակորդը։

Մենք նեկրոֆիլի համառությամբ՝ 7 ամիս է՝ պատմության հին էջում ենք մնացել, որտեղ պարտություն է, աղետ, ողբերգություն։ Եվ դեռ քննարկում ենք հնարավորությունը՝ վստահության քվե տալու մեր այդ էջին՝ դրանով բացելով նոր աղետների դուռը։

Հայաստանում կա կենսունակ մեկ բանաձև՝ Արժանապատիվ խաղաղությունը։ Մնացած բոլորը ձևակերպումները տանում են դեպի պատերազմ ու նվաստացում։ Հայաստանի գալիք քաղաքական պետական էլիտաները պետք է ձևավորվեն այս գաղափարի տակ։ Մնացածը կամ

«սպիտակ դրոշ» է կամ գավառական հայրենասիրություն

Արժանապատիվ խաղաղության հասնելու  ճանապարհը Հայաստանում նոր իշխանության ձևավորումն է։ Իշխանություն, որը երկրի ներսում և բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերությունների տրամաբանության մեջ կբացի նոր էջ։ Սա ընտրություն չէ անձերի, կուսակցությունների և նույնիսկ ծրագրերի միջև։ Սա ձայնի «տասովշիկների» և թիմային կապվածության ընտրություն չէ։ Սա պետության լինելու կամ չլինելու ընտրություն է։ Երկրում տագնապի աստիճանը թույլ է։ Հարյուր-հազարներով սա չենք գիտակցում։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին