f

Անկախ

Հայաստանից Սլովակիա արտահանումն աճել է ավելի քան 150 անգամ. արտահանվել են հագուստի, անկողնու պարագաներ


Հայաստանը 2021-ի առաջին եռամսյակում ամենաշատ ծավալով արտահանում է կատարել դեպի Ռուսաստան, Չինաստան, Շվեյցարիա, զգալիորեն ավելի քան 150 անգամ աճել է արտահանումը դեպի Սլովակիա: Այս մասին տեղեկացանք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Հայաստանից 2021-ի հունվար-մարտին արտահանումը կազմել է 572 մլն 864.6 հազար դոլար, ինչը 2020-ի նույն ժամանակի 553 մլն 974.8 հազար դոլարի համեմատ աճել է 3.4 տոկոսով: Դեպի որոշ երկրներ նկատվել է արտահանման զգալի աճ, որոշ երկրներ՝ նաև նվազում: Դեպի Ռուսաստան արտահանումը հունվար-մարտին կազմել է 147 մլն 303.8 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճելով 2 տոկոսով: Արտահանման հաջորդ ամենամեծ ծավալը եղել է դեպի Չինաստան՝ կազմելով 79մլն 164.3 հազար դոլար: Ընդ որում` Հայաստանից Չինաստան արտահանումը 2020-ի հունվար-մարտի համեմատ աճել է 95.1 տոկոսով: Թեև ծավալներով երրորդ ամենախոշորը դեպի Շվեյցարիա արտահանումն է՝ 74 մլն 179.7 հազար դոլարի, սակայն այն նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է  9.6 տոկոսով:

Հայաստանից Սլովակիա արտահանումն աճել է զգալիորեն՝ 156.9 անգամ և կազմել 2 մլն 651.8 հազար դոլար: Աճի նման տեմպը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչությունից մեկնաբանեցին հետևյալ կերպ. «2021 թվականի հունվար-մարտին Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կապված է հագուստի առարկաների և ներքնակի հիմքերի, անկողնու պարագաների արտահանմամբ»:

Նախարարությունից նաև տեղեկացրին, որ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ 2021 թվականի հունվար-մարտին Հայաստանից Սլովակիա արտահանվել են հագուստի առարկաներ՝ 1,72 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժողությամբ, ներքնակի հիմքեր, անկողնու պարագաներ՝ 930,67 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժողությամբ։ 2020 թվականի հունվար-մարտին Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա արտահանվել է հողեր ինֆուզորային (լեռնալյուր), սիլիկային՝ 15,6 հազ ԱՄՆ դոլար մաքսային արժողությամբ։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ զգալիորեն՝ 73.7 տոկոսով աճել է նաև Հայաստանից արտահանումը դեպի Միացյալ Թագավորություն և կազմել 1 մլն 391.5 հազար դոլար: Միացյալ Նահանգներ արտահանումն աճել է 41 տոկոսով և կազմել 23 մլն 363.1 հազար դոլար: Ֆրանսիա արտահանումն աճել է 66.7 տոկոսով՝ կազմելով 1 մլն 675.3 հազար դոլար, իսկ Գերմանիա արտահանումը՝ 33.2 տոկոսով և կազմել 18 մլն 038.9 հազար դոլար: Սակայն, օրինակ Հայաստանից Իտալիա արտահանումը նվազել է 8.2 տոկոսով և կազմել 8 մլն 710.0 հազար դոլար, իսկ Նիդերլանդներ արտահանումը կազմել է 27 մլն 814.7 հազար դոլար, ինչը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ պակաս է 10.2 տոկոսով:

2021-ի հունվար-մարտին Հայաստանից հարևան Իրան արտահանումը նվազել է  17.7 տոկոսով և կազմել 15մլն 708.5 հազար դոլար, իսկ դեպի մյուս հարևան Վրաստան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.4 տոկոսով՝ կազմելով 12 մլն 541.0 հազար դոլար:

Իսկ ինչ վերաբերում է արտահանված ապրանքներին՝ ապա, արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինը շարունակում է մնալ հանքահումքային արտադրանքինը: Հայաստանից հունվար-մարտին արտահանվել է 219 մլն 805.6 հազար դոլարի հանքահումքային արտադրանք, ինչը 2020-ի նույն ժամանակի նկատմամբ ավելացել է 21.5 տոկոսով: Հաջորդը պատրաստի սննդի արտադրանքն է, հունվար-մարտին արտահանվել է  114 մլն 525.2 դոլարի արտադրանք, ինչը սակայն նախորդ տարվա համեմատ նվազել է 3 տոկոսով: Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը 2021-ի հունվար-մարտին աճել է 9.3 տոկոսով և կազմել 66 մլն 986.9 հազար դոլար: 6.6 տոկոսով նվազել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալը, 24.7 տոկոսով՝ պլաստմասսայի և դրանցից իրերի, կաուչուկի և ռետինե իրերի արտահանման ծավալը: Զգալիորեն՝63.9 տոկոսով ավելացել է կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքի արտահանման ծավալը, 73.6 տոկոսով՝ փայտի և փայտյա իրերի արտահանման ծավալը:

Հայաստան Վիճակագրական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

ԵԱՏՄ շրջանակներում առաջարկվում է ՀՀ-ում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն. ՔԱԿ
Մենք կկոտրենք ու կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյանը՝ Սիսիանում
Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը պատմության ողջ ընթացքում
Գորիսում Փաշինյանը վարչական ռեսուրս է կիրառում. հիմնականում դպրոցներից են բերելու. Գորիսի փոխքաղաքապետ. NEWS.am
Բացահայտվել է սպանության հերթական դեպքը. Կրակել է համագյուղացու կրծքավանդակին. 5 պարկուճ են գտել
Տիգրան Արզաքանցյանը հավասար է Փաշինյանին, Քոչարյանին և առաջ է անցել Ծառուկյանից․ հայտարարություն
Ուշակով. Պուտինը եւ Բայդենն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին
Փոխմարզպետն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Մենք բարձր ենք գնահատում մեր շանսերն ընտրություններում. «Լուսավոր Հայաստան»
Սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահներ. Նիկոլ Փաշինյան
63-ամյա տղամարդը 12 տարին չլրացած բնակչի հետ սեքսուալ գործողություններ է կատարել
Ինչո՞ւ. Երեք պատմութիւն, մէկ Հարց. Մովսես Ծիրանի
Տիգրան Ուրիխանյանը եւս չի մասնակցի հեռուստաբանավեճին
ՀՀ-ն արձանագրել է քաղաքական ուժեղ կամք ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու առումով. Պետդեպի ներկայացուցիչ
Ավինյանը նոր նշանակում է արել կառավարությունում
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով. Այն հիմա 6.5 տոկոս է
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ
Վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ
Եվս մի հայկական արժեք վաճառվեց... այս անգամ` 3 միլիոնով
Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1․ նրա կերպարն ամենավտանգավոր բայրաքթարն է․ ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից
Փաշինյանը երևի ուզում է՝ էդ մուրճը ձեռքից վերցնենք, գլխին տանք, որ հասկանա՝ ինչ է․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իսպանիա-Շվեդիա` 0:0. Եվրո-2020
Կենդանիներն ու բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելու համար նախատեսված  տուգանքի մասին
ՄԻՊ․Խիստ մտահոգիչ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին