f

Անկախ

Ադրբեջանցիները վերեւից իջել են եւ մեր սահմանն անցել. Վերին Շորժայի վարչական ղեկավար


Ադրբեջանական զորքը նախօրեին Վարդենիսի ուղղությամբ հատել է Հայաստանի սահմանը, հայկական Զինված ուժերին հաջողվել է նրանց դիմադրել, սակայն  ամբողջությամբ հակառակորդը հետ չի գնացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ անդրադառնալով մայիսի 12–ին Վարդենիսի շրջանում նկատված հակառակորդի շարժին։

«Վարդենիսից Վերին Շորժա 16 կմ է, դրանից հետո մենք ունենք Վարդենիսի սարատեղ, որտեղ բնակչությունը մայիսից սկսած 5 ամիս անասուն է պահում։ Դա Շորժայից գտնվում է 3 կմ հեռավորության վրա։ Երեկ ադրբեջանցիները վերեւից իջել են եւ մեր սահմանն անցել։ Այդ սարը շատ բարձր է, այդ սարից ինչը երեւում է՝ մերն է, ինչը՝ ոչ, նրանցն է։ Մեր Զինված ուժերը նրանց դեմը կտրեց, բացատրեց,  ու մեզ հաջողվեց նրանց կանգնեցնել եւ նրանք ստիպված 1 կմ հետ գնացին։ Կապվել էին  իրենց հրամանատարի հետ, որն ասել էր՝ մինչեւ ներքեւ իջեք, մեզ քարտեզ են ցույց տալիս, թե իբր իրենց տարածքն է ու պնդեցին, որ պետք է առաջանան։ Մեր ԶՈՒ–երը դրանց դեմը կտրեցին, բայց նրանք մինչեւ վերջ հետ չգնացին։ Այս պահին հայկական Զինված ուժերն ու հակառակորդի զորքը հանգիստ նստած են։ Սպասում ենք, որ իրենց հրամանատարը պիտի գա, եւ բանակցություններ վարենք»,– պատմեց Արտյոմ Երանոսյանը։

Ադրբեջանական կողմը Վերին Շորժայի վարչական ղեկավարի մոտավոր հաշվարկով՝  400–ից 500 մետր է առաջ եկել։ Նրա խոսքով՝  հայկական Զինված ուժերի եւ հակառակորդի միջեւ հեռավորությունը 1 կմ–ից մի քիչ ավելի է։ Հակառակորդը մեծաթիվ ուժերով է ու զինված։ Ըստ Երանոսյանի՝ այս ընթացքում որեւէ  միջադեպ չի եղել։

Վարդենիս Արտյոմ Երանոսյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Ավելին
Ավելին