f

Անկախ

Ընտրություններից հետո ամենաառաջնայինը Սյունիքում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն է.Վաչե Գաբրիելյան. NEWS.am


Կոռուպցիայի մեղադրանքի ուրվականը էապես քչացրեց պետական ապարատի տարբեր մակարդակներում կոնկրետ ծրագրերի ջատագովների քանակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կառավարության եռամյա գործունեությանը։ Տնտեսագետի հետ զրուցել ենք տնտեսական խնդիրների, պետական պարտքի ավելացման, ներդրումների կրճատման մասին։

Այս իշխանությունն ավարտում է իր եռամյա գործունեությունը։ Ըստ Ձեզ, ո՞րն էր այս իշխանության տնտեսական ամենամեծ սխալը և ընդհանրապես այս ընթացքում ի՞նչ վիճակում հայտնվեց Հայաստանի տնտեսությունը։

Ընդհանրական առումով իշխանության ամենամեծ սխալը թերևս հասարակության շարունակական բևեռացումն էր, որը միգուցե օգտակար է իշխանությունը վերցնելու և համախմբելու պարագայում, սակայն առօրյա կառավարման ժամանակ խնդրահարույց է․ թե՛ ներդրումներ ներգրավելու տեսակետից, թե՛ պետական ապարատին նախաձեռնողականությունից զրկելու տեսակետից։

Առաջին տեսակետից բոլոր երկրներում առաջնայինը տեղական ներդրողների կողմից կամ նրանց հետ համատեղ կատարվող ներդրումներն են, իսկ այդպիսի շատ նախագծեր (հատկապես պետության հետ կապված ենթակառուցվածքային ծրագրերը) սկսեցին քննվել, կասեցվել, վերաիմաստավորվել, հետաձգվել։ Ներդրումների համար ազատ միջավայրը ցանկալի, բայց ոչ բավարար պայման է․ ապագայի կանխատեսելիությունը շատ ավելի կարևոր է։

Երկրորդ առումով կոռուպցիայի մեղադրանքի ուրվականը էապես քչացրեց պետական ապարատի տարբեր մակարդակներում կոնկրետ ծրագրերի (մասնավոր կամ պետության մասնակցությամբ) ջատագովների քանակը։ Քանի որ շատերը չեն ուզում ոչ միայն առողջ պետական շահագրգռություն ցուցաբերել, այլև որևէ կերպ անգամ ի պաշտոնե շահագրգիռ լինելու տպավորություն գործել, արդյունքը որոշումների կայացման աննախադեպ դանդաղումն էր։ Ես դեպքեր գիտեմ, որ տնտեսվարողներին ամիսներ շարունակ պատասխան չեն տվել՝ ոչ դրական, ոչ բացասական, անգամ չեն գրել որ քննարկում ենք, անկախ օրենքով սահմանված ժամկետներից։

Թեև ես չեմ կարող բացառել կոռուպցիոն բաղադրիչը, իմ կարծիքով, օրինակ, առանց մրցույթի գնումների աննախադեպ ծավալը առաջին հերթին բացատրվում է որոշումների չկայացման հետևանքով վերջին պահին այնուամենայնիվ արագ որոշում կայացնելու անհրաժեշտությամբ, ինչն էլ ժամանակի սղության պատճառով բերում է ընթացակարգերի խախտման։ Բնականաբար, որոշումների ժամանակին չկայացման մեջ մեծ դեր ունի նաև ոչ կոմպետենտությունը, որը բոլոր հեղափոխություններին բնորոշ կադրային փոփոխություններից բխող երևույթ է, սակայն առաջնայինն, իմ կարծիքով ցանկացած նախաձեռնողականության համար արդարանալու անհրաժեշտությունն է։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի իր վերջին ելույթում խոսեց տարբեր ոլորտների «աննախադեպ» աճի, խորքային բարեփոխումների, նաև պետական պարտքի մասին, դրա ավելացումն էլ նորմալ համարեց, արդյոք այս առումով մենք չենք մոտեցել ռիսկային շեմի։

Քանի որ ելույթը չեմ լսել, կդժվարանամ գնահատականներ տալ։ Փորձեմ ընդհանրական գնահատականներ տալ տնտեսությանը։ Խոշոր հաշվով, այսօր ՀՆԱ-ն համադրելի է 2018թ․ համապատասխան ժամանակահատվածի ՀՆԱ հետ, իսկ 2019թ․ շատ բարձր աճը հիմնված էր երեք կետերի վրա՝ հեղափոխական լավատեսության ֆոնին սպառողական վարկերով սնուցվող անհատական սպառման, օրենսդրական «սողանցքի» պատճառով Ռուսաստանում և Ղազախստանում մեքենաների վերավաճառքի և հանքարդյունաբերության ծավալների աճի։ Եթե անգամ համավարակը և պատերազմը չլինեին, առաջին երկու գործոնները կայուն չեն։ Աճի ավելի երկարատև «շարժիչ» երևի թե հանքարդյունաբերությունն է, որտեղ միջազգային ներդրողների հետ չունեցանք լավագույն պատմությունը։ Իհարկե, կար նաև տուրիզմի աճ, սակայն դա մասամբ պայմանավորված էր ավտոմեքենաների գնորդների այցերով և ինչպես նաև շահումով խաղերի աճը, նախորդ տարիներից եկող միտումների շարունակությունն էր, դրա համար չեմ առանձնացնում այս ճյուղերը։

2019թ․ նվաճումը թերևս հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացումն է վերջին տարիների միջին տեմպից շուրջ 1 տոկոսային կետով ավելի (սակայն 2013 թ․ 4 տոկոսային կետի համեմատ այն աննախադեպ չէ)։ Այն, իհարկե ուներ բարենպաստ հիմքեր (միայն 2019-ին ավտոմեքենաների վերավաճառքից 2018-ի արդեն իսկ սովորականից բարձր ցուցանիշից 58 մլրդ դրամ կամ ՀՆԱ 0.88 ավելի եկամուտ հավաքվեց) և հեղափոխականության էլեմենտներ, որոնք դժվար կլինի վերարտադրել ապագայում։ Իհարկե, 2020թ․ հարկեր/ՀՆԱ աճը ցույց տվեց, որ 2019թ․ հավաքագրման աճը միայն տնտեսվարողների նկատմամբ պատեհ-անպատեհ քրեական գործեր հարուցելու և ավտոմեքենաների վերավաճառքի «օդից ընկած» հնարավորության արդյունք չէր, սակայն 2020թ․ բյուջեում ամրագրված ընթացիկ ծախսերի աճը հիմված էր այդ աճի՝ առանց վերոնշյալ նրբերանգների ընկալման։ Արդյունքում ունենք երկարատև կայունություն ապահովող հարկաբյուջետային կանոնների խախտում։

Պարտքի տեսակետից, կարելի է, իհարկե պարտքն ավելացնել, եթե այն արտադրողաբար ես օգտագործում՝ հարկաբյուջետային կանոններին համապատասխան, որը զուգակցվում է կարողությունների և հզորությունների զարգացմամբ։ Եթե պարտքն ուղղում ենք ընթացիկ սպառմանը, ապա իհարկե մոտեցել ենք ռիսկային շեմին։ Այս առումով կարևոր է, որ մեր ծախսային ախորժակը չգերազանցի մեր եկամտային ջանքին։

Փաշինյանն ու իր թիմն իշխանության եկան կոռուպցիան, մենաշնորհը վերացնելու կարգախոսներով։ Դրանք մնացին ընդամենը հայտարարությու՞ն, թե՞ ինչ-որ չափով իրավիճակ փոխվեց այս դաշտում։

Այս առումով օբյեկտիվ ցուցանիշների վրա հիմնված գնահատականներ չունեմ, քանի որ նման զեկույցների կամ վիճակագրության (օրինակ, տարբեր ոլորտներում համախմբման գործակիցների էական փոփոխության) չեմ տիրապետում, բայց տպավորություններում տարբերություն կա։ 2018-2020թթ․ շատ մանր և միջին տնտեսվարողներ համարում էին, որ կա տարբերություն և դա երևում էր թե՛ սպառման, թե՛ փոքր ներդրումների վրա։ Ընդ որում, Թրանսփարենսի Ինթերնեշնլի ընկալումների համաթվում ՀՀ դիրքն աճել է շեշտակիորեն (105-րդ տեղից հասնելով 60-ի, տարածաշրջանում զիջում է միայն և ընդհուպ մոտեցել է Վրաստանին), իսկ առկա չափելի պրակտիկայի տեսակետից (օրինակ, վերջին 12 ամսում փաստացի տրված կաշառք) գնահատականների ծանոթ չեմ (ՀՀ համար վերջին հրապարակվող թիվը 2016-ին է), կարծում եմ, որ տարբերություններն այդքան մեծ պետք է չլինեն։ Ի դեպ, այս երկու ցուցանիշների մեջ ՀՀ-ում միշտ եղել է տարբերություն, սակայն այս դժվար չափելի ոլորտում տպավորություններն են իրականություն ձևավորում։

Այս իշխանության կառավարման շրջանում Հայաստանում ներդրումները բավականին նվազեցին, եթե համավարակի և պատերազմի ընթացքում օբյեկտիվորեն դա կարելի էր հասկանալ, ապա դրանից առաջ ինչու՞ նոր իշխանությանը չէին վստահում և, ինչպես Փաշինյանն էր ասում, <<ճամպրուկներով>> ներդրումների համար հերթ չէին կանգնում։

Ներդրումների նվազման կամ լճացման նախկին միտումը 2017-ին սկսեց այլ դինամիկայի առկայծումներ ունենալ, ինչը սակայն 2018-ին արագ մարեց։ Ներդրողները (հատկապես խոշոր) գալիս են ոչ միայն ազատ միջավայրի, այլև շուկաների, հումքի, և որ շատ կարևոր է՝ ներդրումային անփոփոխ պայմանների առկայության համար։ Ինչպես նշեցի, բազմաթիվ խոշոր ծրագրեր վերաբանակցվել են, իսկ Ամուլսարի դեպքում անհասկանալի պրոցես էր, որ ոչ մերժվում էր, ոչ ընթացք տրվում։ Արդյունքում, ոլորտի միակ միջազգայնորեն ցուցակված ընկերությունը ապացուցակվեց, երբ հանքարդյունաբերության մնացած ընկերությունները սկսեցին ծավալներն ավելացնել առկա տեխնոլոգիաների պայմաններում։ Ներդրումներ եղել են հիմնականում ոգևորված փոքր և միջին տնտեսվարողների շնորհիվ, որն, ինչպես փորձը ցույց է տալիս, բավարար չէ։

Ընտրություններից հետո նոր իշխանությունը տնտեսական ո՞ր բարեփոխումները պետք է առաջնային համարի և հնարավո՞ր է կարճ ժամկետում տնտեսական կայունության հասնել։

Իմ կարծիքով, այժմ ամենահրատապ խնդիրը լայնատարած վակցինացիան է։ Ինչպես համավարակը ցույց տվեց, գլոբալ միտումների տեսակետից ամենակարևորը այնպիսի թվայնացված միջավայր ունենալն է, որ տնտեսության դիմադրողականությունն ավելացնի։ Ընտրություններից հետո ամենաառաջնայինը Սյունիքում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն է, որին պետք է հասնել ընթացիկ ծախսերի աճի մորատորիումի հաշվին կապիտալ ծախսեր անելու շնորհիվ։ Այն ունի ոչ միայն գոյաբանական անվտանգային բաղադրիչ, այլև դրա շուրջ նաև կձևավորվեն տնտեսական աճի նախադրյալներ։ Կայունության կարելի է հասնել, սակայն արագ, պարզ և հաճելի լուծումներ գոյություն չունեն։

Հայաստան Վաչե Գաբրիելյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
Ի՞նչ քաղաքական ուժեր են որ խորհրդարանում էլ լինեն․ Էդգար Ղազարյանը՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մասին
Աջափնյակում ապօրինի շինությունների վերաբերյալ իրավախախտումների 60 արձանագրություն է կազմվել
Արայիկ Հարությունյանի այս մտահղացումը լի է արկածախնդրությամբ, հղի է անկանխատեսելի հետևանքներով. Մետաքսե Հակոբյան
Եթե Փաշինյանն ընտրություններին մասնակցեր որպես նախկին վարչապետ, 5%-ից ավելի չէր հավաքի․ Էդգար Ղազարյան
Հանքավանում բանտարկված արջը ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական տառապանքների
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն
Դատարանը քննում է Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը. ուղիղ
Ալիեւն օկուպացված Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք է հռչակել
Ողջունելի է վարչապետի պաշտոնակատարի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը. Մայր Աթոռ
Արայիկ Հարությունյանը մտադիր է Արցախում վստահության հանրաքվե անցկացնել. NEWS.am
Եվս 1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար. վերջինս կալանավորվել է
Մտածում էի՝ «Հանրապետությունը» կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արամ Սարգսյանին
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան
Առաջիկա ամիսներին մենք կտեսնենք, թե ինչպես է Թուրքիան մեր նկատմամբ վարում սողացող պատերազմ. Նաիրի Հոխիկյան
Մարդկանց ունեցած ամենամեծ զենքը խոսքն է, այսինքն՝ բանակցությունները. նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին
Մասնակից ուժերից 7-ը այս պահին չեն ճանաչում ընտրությունների արդյունքը․․․
Համաժողովը համախմբել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողներին
Ժողովուրդը Փաշինյանին ներեց թե՛ պարտությունը, թե՛ նվաստացումը. Коммерсантъ
Ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը. Հայկ Մարությանը՝ ավագանու իմքայլական անդամին
Ժամանակավորապես կդադարեցվի Սյունիքի որոշ համայնքների, Սևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը
2021-ի հունվարից մինչև հունիսի 1-ը Covid-19-ի շրջանակներում տրամադրվել է ավելի քան 65 մլն դրամ պարգևավճար
Սյունիքի մարզի որոշ հատվածներում վաղը 7 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Հայ ժողովրդի ավանդն անգնահատելի է Մեծ հայրենականի հաղթանակում. Ռուսաստանի դեսպան
Խաբեությամբ, տերմինալով գումարը փոխանցելու միջոցով հափշտակել է 172.000 և 150.000 ՀՀ դրամ գումար
Ավելին
Ավելին