f

Անկախ

«Իմ քայլի» պատգամավորը կոպտորեն խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները. Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը քաղաքացիների հետ հանդիպմանը բացահայտ անհարգալից է վերաբերվել քաղաքացիական հասարակության ներկայացուցչին եւ զրկել նրան ազատ խոսքի իրավունքից: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հանրային վերահսկողության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ հունվարի 21-ի երեկոյան պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այցելել է Արտաշատ քաղաք` պարտադիր սպանդանոցային մորթի մասին օրենսդրական պահանջի դեմ բողոքող ֆերմերների հետ հանդիպման: Հարությունյանի կողմից պատգամավորին ճշտող հարց ուղղելու փորձը անմիջապես կանխվել է. Ռուստամ Բաքոյանը Բաբկեն Հարությունյանին անվանել է «պրովոկատոր» եւ կոչ է արել հեռացնել նրան դահլիճից` քննարկումը շարունակելու համար: Քաղաքացին, այսպիսով, զրկվել է խնդրին առնչվող իր հարցն ուղղելու սահմանադրական իրավունքից:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն ուսումնասիրել է դեպքը եւ փաստել, որ իշխանական պատգամավորը, ով տվյալ պահին իրականացրել է իր լիազորություննեորը, ոչ միայն չի փորձել ցուցաբերել զսպվածություն եւ հանդուրժողականություն, ինչը պարտավոր էր անել օրենքի պահանջով, այլեւ ինքն է նախաձեռնել սադրիչ գործողություններ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցչի նկատմամբ հրահրելով չարդարացված դժգոհություններ եւ հասնելով դահլիճից անցանկալի անձի հեռացմանը` պատգամավորն իր համար ստեղծել է քաղաքացիական հասարակության հսկողությունից դուրս գործելու պայմաններ: Ավելին` հանդիպման տեսաձայնագրությունների միջոցով հետեւելով Ռ.Բաքոյանի խոսքին, պարզ է դառանում, որ պատգամավորը նախապես է փորձել քայլեր ձեռնարկել Բաբկեն Հարությունյանի մասնակցությունը քննարկմանը խոչընդոտելու ուղղությամբ` նախքան ակցիայի վայր հասնելը:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն արձանագրում է, որ պատգամավոր Ռ.Բաքոյանը, օգտագործելով իր դիրքը, իր կուսակից ընկերների միջոցով թույլ է տվել խոսքի ազատությունը խոչընդոտող գործողություններ: Խորհուրդը նաեւ գտնում է, որ «պրովոկատոր», «պրովոկացիա է անում», «իր պրովոկացիաների միջոցով խանգարում է» արտահայտություններով պատգամավորը իրեն թույլ է տվել այլոց անձը եւ արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ:

Խորհուրդը համապատասխան եզրակացությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ։   

 

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ Իմ քայլը էթիկայի կանոններ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին