Ըստ տեղեկությունների Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովին, արդեն փոխարինող կա:
Հաջորդ վեց ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը։ Նա ազգությամբ ուզբեկ է, բնականաբար ազգակից թուրքերին և պատահական չի կարելի համարել նրա ընտրությունն այդ պաշտոնին:
Ռուստամ Մուրադովը հայանպաստ գործողություններ էր իրականացնում և ճշմարտախոս էր, սկզբունքային, նա նույնիսկ քննադատել էր ՀՀ իշխանություններին ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու համար:
Ըստ համառորեն օդում կախված լուրերի, հենց այդ պատճառով, փոխվարչապետի պաշտոնին տեղադրված Տիգրան Ավինյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի իշխանություններին՝ Մուրադովի հասցեին բացասական գնահատականներով և հորդորով, որ Արցախում ծառայությունը չերկարաձգեն, չնայած՝ բնականաբար, իշխանությունները հերքում են այդ տեղեկությունները:
Նրանց աշխատանքը շատ հեշտ ու հաճելի է իրենց սիրելի և հարազատ թուրքերի հետ...