Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթներից մեկում այսօր պայթյուն է տեղի ունեցել: Արդյունքում 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ իմամը:
Ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկն առայժմ չի ստանձնել ահաբեկչության համար պատասխանատվությունը:
Նշենք, որ ավելի վաղ պայթյուն էր եղել նաև Քաբուլի աղջիկների դպրոցի մոտակայքում, ինչի արդյունքում 75 մարդ զոհվել էր, ևս 150-ը ստացել էին վիրավորումներ: