Սիրիայի տարածքից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. ասվում է Twitter-ում Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայության էջում ուրբաթ հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրթիռներից մեկն ընկել է Արաբական Հանրապետության տարածքում:
Sky News Arabia-ի հաղորդմամբ՝ երեք հրթիռներն էլ ընկել են «բաց տարածքում»:
Նշենք, որ Սիրիան և Իսրայելը նույնպես գտնվում են հակամարտության մեջ, հիմնականում` Գոլանի բարձունքների պատճառով, որն օկուպացված է Իսրայելի կողմից։