Այսօր կառավարության նիստերի նախկին դահլիճում սպասվում է ՀԱԿ համագումարը: Մոտ մեկ ժամ է` լրագրողները սպասում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանմանը: Բայց նա համառորեն չի գալիս: Քիչ առաջ ոստիկանական աժիոտաժ սկսվեց Մելիք Ադամյան փողոցում: Մեզ թվաց, թե վերջապես գալիս է առաջին նախագահը, բայց պարզվեց` նրանց այս աղմուկ աղաղակն ու ճանապարհ բացելը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար էր, ոչ թե նրա «հոգևոր հայր» Տեր-Պետրոսյանի:
Փաստորեն Տեր-Պետրոսյանի փոխարեն կառավարություն ժամանեց նրա «հոգեզավակը»: Րոպեներ անց կառավարություն եկան նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, Տիգրան Ավինյանը:
Կիրակի օրով երկրի առաջին դեմքերի` կառավարությունում հավաքվելու պատահական չէ, վստահաբար նրանք հավաքվում են Սյունիքում ստեղծված իրավիճակի հարցով քննարկում կամ Անվտանգության նիստ անցկացնելու կամ գուցե երեկ իբրև թե Սև լճի տարածքում Ավինյանի, մարզպետի և երկու քայլական պատգամավորի հետ լուսանկարները քննարկելու:
Մանրամասն՝ տեսանյութում