f

Անկախ

Լավ բան չկա, մերոնց հետ էլ չեն բանակցում․ Կութի բնակիչը՝ ադրբեջանցիների՝ Գեղարքունիքի մարզ ներխուժելու մասին


Մեր գյուղում 3-4 կիլոմետր առաջ են եկել, լավ բան չկա, բարձրաստիճան սպաների հետ հրաժարվում են այլեւս բանակցել, նստել են մեր հողին, ասում են՝ մերն է, եւ վերջ․ Yerkir.am-ի հետ զրույցում  ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչը, որը դիրքապահների հետ մշտական կապի մեջ է։

Նա նշեց, որ այս պահին ադրբեջանական զորքի մեծաքանակ կուտակումներ կան, նրանց թիվը մոտավորապես 300-500-ի է հասնում։ Նշենք, որ Կութը 2020 թ․-ի Արցախյան պատերազմի ժամանակ մի քանի անգամ հրետակոծվել է թշնամու զինված ուժերի կողմից։

Կութեցու խոսքով՝ պատերազմի ժամանակ հրետակոծված գյուղը շարունակում է մնալ  ադրբեջանական զինուժի նշանառության տակ՝ թշնամու «ափի» մեջ։ Գյուղի ժողովուրդն ադրբեջանցիների հայտնվելու առաջին իսկ օրից տագնապի մեջ է։

«Եթե վերցնեն, մենակ Կութը չեն վերցնի։ Գյուղացիները մտավախություն ունեն, ամեն ինչի պատրաստ են, սպասողական վիճակ է, համոզված են՝ վաղ, թե ուշ ադրբեջանցիները մտնելու են գյուղ։ Խոտհունձի տարածք չի մնացել, արոտավայրերն ու գյուղատնտեսական հողերը ադրբեջանցիների ձեռքում են»,- ասաց կութեցին։

Մենք նաեւ կապ հաստատեցին Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանի հետ՝ պարզելու, թե ինքն այս պահին ի՞նչ պաշտոնական տեղեկություն կարող է հաղորդել հանրությանը։   

«Բանակցություններից տեղեկություն չունենք, սպասում ենք, որ դրանց հեռացնեն։ Գյուղացիները, երեխաները վախեցած են։ Լսել ենք, որ Սյունիքից հետո գալու են մեր մարզ՝ սահմանները ճշգրտելու, սպասում ենք դրան։ Արոտավայրերը, խոտհարքներն ադրբեջանցիների ձեռքում են, նստած են մեր հողերում»,- ասաց Չիտչյանը։

Կութի գյուղապետը հերքեց մամուլում շրջանառվող լուրը, թե գյուղի դպրոցն ու գյուղապետարանը տրվել են զինվորներին։  «Դպրոցում աշակերտները դասի են, սխալ ինֆորմացիա է, որ դպրոցը տրվել է զինվորներին։ Այո, նշանառության տակ է, բայց կրթօջախը գործում է, երեխաները հաճախում են իրենց դասերին»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն մի քանի օր է՝ ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հակառակորդի զորքը Վարդենիսի շրջանում սարի գլխի դիրքերից 3 կմ իջել է ներքեւ, խրամատներ է փորում։ Դիրքապահ զինվորները հայտնել էին, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաեւ Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։

մամուլի տեսություն Սյունիքի մարզ Գեղարքունիքի մարզ տարածքային ամբողջականություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին