f

Անկախ

Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին


Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին

Շատերն արդարացիորեն բողոքում են, որ ժողովրդի մի մասը մոլորված են, հիասթափված, և անտարբեր են իրենց իսկ ճակատագրի նկատմամբ, չեն ընկալում իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը և իրենց պատասխանատվության աստիճանը: Սա հասկանալի է...

Սակայն, այս առումով անհիմն են այն պնդումները, թե իբր` եթե պայմանական «կարագը» թանկանա, ապա ժողովուրդն ինքն իրենով զանգվածաբար դուրս կգա փողոց, իսկ այ` Հայրենիքի կորստի վտանգը նրանց չի անհանգստացնում:

Չկա այդպիսի բան... Չի եղել, չկա, և չի կարող լինել: Եթե չկա տեղեկացնող, բացատրող, համոզող և կազմակերպող, ապա` ժողովուրդն ինքն իրենով երբեք և ոչ մի դեպքում զանգվածաբար դուրս չի գալիս փողոց, ոչինչ չի նախաձեռնում, բարձրաձայն չի բողոքում, և զանգվածաբար չի ընդվզում: Կարելի է ասել, որ սա պատմական փաստ է` սկսած Հին Եգիպտոսից ու Սպարտայից, վերջացրած` «Էլեկտրիկ Երևանով» ու 2018թ.-ով:

Առկա է մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս:

Շատերն են տրտնջում ու նյարդայնանում ժողովրդի մի մասի այսպիսի զավեշտալի վարքագծից, սակայն շատ քչերն են պնդում, որ ժողովրդի այդ մասը պարզապես անտեղյակ է, իսկ ավելի ճիշտ` ապակողմնորոշված, ապատեղեկացված, մանիպուլացված և կրկին դաժանորեն խաբված:

Բայց չէ՞ որ, որպեսզի մարդիկ ընկալեն, թմբիրից արթնանան, անտարբեր չլինեն, ճշգրիտ կողմնորոշվեն` պետք է առնվազն տեղյակ լինեն հենց իրողություններին, այլ ոչ թե դրանց մասին հմտորեն մատուցված ստերին ու հորինվածքներին: Ոմանք այն աստիճան ապակողմնորոշված և անտեղյակ են, որ անկեղծորեն այս վարչախմբին երբեմն անվանում են «ազնիվ», «արդար» և «հայրենասեր»:

Քաղաքացիների այս խմբի մեջ երբեք չի կարելի ներառել թրքամոլ տկարամիտներին և գենետիկ շեղվածներին: Նրանցով պետք է զբաղվեն բացառապես կենսաբանները, մարդաբանները, հոգեբաններն ու հոգեթերապեվտները:

Խոսքը նորմալ մարդկանց մասին է, որոնց որդիներն ու եղբայրները, հարազատներն ու մտերիմները տասնյակ հազարներով զոհվել ու վիրավորվել են Հայրենիքի ազատագրման և անկախության համար տասնամյակներ մղվող հերոսական պայքարում:

Այսուհետ, ժողովուրդ ասելով նկատի ենք ունենալու բացառապես նորմալ մարդկանց:

Այս առումով` մի շատ պարզ հարց է առաջանում:

Իսկ ժողովուրդը տեղյա՞կ է, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Իսկ «արդարացիորեն» բողոքողներն ու ժողովրդին աջ ու ձախ մեղադրողները համոզվա՞ծ են, որ բացի այն փաստից, որ ժողովուրդը համոզվել է, որ այս վարչախումբը պարզապես անփորձ, թուլակամ, անօգնական ապիկար է, և հաճախ ստում է, մեր հայրենակիցներն ունեն իրենց հուզող մնացած բոլոր հարցերի լիարժեք ու ճշմարիտ պատասխանները նույնպես:

Օրինակ` մեր ժողովուրդն ունի՞ հետևյալ հարցերի ճշգրիտ, հստակ և փաստարկված պատասխանները.

- ինչու՞, և ովքե՞ր էին խուլիգանաբար հարձակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, համայն հայության սրբավայր եկեղեցու վրա` գրավում Վեհարանը, և ինչու՞ պետությունը մինչ օրս չի պատժել այդ մարդկանց, այլ ընդհակառակը` Վեհափառին է զրկել պետական պահպանությունից,

- ինչու՞, և ովքե՞ր էին փորձում դպրոցից ու բուհերից «Հայոց պատմությունից» և «Հայ գրականությունից» վերացնել Հայ բառը,

- ինչու՞, և ովքե՞ր էին հարձակվում Հայ ընտանեկան ավանդույթների վրա, և ցանկանում օրինականացնել այլասերվածությունն ու պղծությունները, ձգտելով վավերացնել Ստամբուլյան և Լանզարոտի կոնվենցիաները,

- ինչու՞, և ովքե՞ր էին պառակտել հասարակությանը, թուլացրել ու խարխլել պետական բոլոր կառույցները, վերացրել Մշակույթի, Գյուղատնտեսության և Սփյուռքի նախարարությունները, խարխլել տնտեսությունը, քայքայել բանակն ու անվտանգությունը, ոտնահարել մշակույթն ու լեզուն և բոլոր ազգային արժեքները,

- ինչու՞, և ովքե՞ր էին հրահրում պատերազմը, և ինչպես,

- ինչու՞, և ովքե՞ր էին շինծու գործերով բանտարկել, կամ մեկուսացրել բոլոր նրանց, ովքեր գործնականում ի զորու էին կանխել պատերազմն ու արհավիրքը, կամ առնվազն խաթարել նման խայտառակ ելքը,

- ինչու՞, և ովքե՞ր էին, որ պատերազմի սկզբի օրերին Ազգային ժողովում ազնվորեն չհայտարարեցին, չհիմնավորեցին և չպնդեցին, որ ամեն գնով պետք է անհապաղ կանգնեցնել պատերազմը, որովհետև իրենք միգուցե չգիտեն ինչ պետք է անել, ի զորու չեն կառավարել, և իրենց կառավարման պայմաններում այլևս անխուսափելի էր խայտառակ պարտությունը,

- ինչու՞, և ովքե՞ր էին պատերազմի ընթացքում իրենց գործողություններով, կամ անգործությամբ ի սկզբանե նպաստել թշնամու առաջխաղացմանն ու ձախողել հայկական կողմի պաշտպանությունն ու հաղթանակը,

- ինչու՞, և ովքե՞ր էին պարբերաբար մերժել պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկները,

- ինչու՞, և ովքե՞ր են ստիպել պատերազմող կողմերին անհապաղ կանգնեցրել պատերազմը` այս վարչախու՞մբը, թե՞ Ռուսաստանը, որի համար այլևս անընդունելի էր Ադրբեջանի հետագա առաջխաղացումը, և հետևաբար` ո՞ վ է փրկել Արցախից մնացած մասն ու զինվորականների կյանքը,

- ինչու՞, և ովքե՞ր հրապարակավ ու թախանձագին չխնդրեցին ներել իրենց, ավելին` կապիտուլյացիայից հետո անմիջապես չհեռացան, իսկ որոշներն էլ` ինքնասպան չեղան, եթե իսկապես սխալվել էին, հայրենասեր էին, չէին ծրագրել հազարավոր անմեղ զոհերով և արհավիրքներով պարտությունն ու Արցախի Հայաստանի տարածքների հանձնումը, և իրականում` պարզապես կապիտուլյանտ էին, ոչ թե դիվերսանտ,

- ինչու՞, և ովքե՞ր կապիտուլյացիայից հետո մնացին պաշտոններից կառչած, և ի՞նչ նոր արհավիրքի կազմակերպման նպատակ են հետապնդում` ձգտելով ամեն գնով մնալ իշխանության ղեկին, որպեսզի հանձնեն արդեն Հայաստանի տարածքները, և շարունակեն քայքայել պետությունն ու տնտեսությունը,

- ինչու՞, և ովքե՞ր էին այսչափ ստում, կեղծում իրողությունները, և անթաքույց ծաղրում իրենց հավատացող զանգվածին,

- ինչու՞, և ովքե՞ր են այսչափ ատելությամբ լցված Հայ ազգի, Հայ ժողովրդի և ամեն հայկականի հանդեպ,

կամ`

- ինչու՞, և ովքեր էին տասնամյակներ շարունակ խաբում ժողովրդին, մրոտում ու սևացնում բոլորին և ամեն ինչ, իսկ իշխանության գալուց հետո անմիջապես զբաղվում բացահայտ և անբռնազբոս սարսափելի հովանավորչությամբ, անթաքույց գանձագողությամբ ու թալանով,

և վերջապես, գլխավոր հարցը`

- եթե չլիներ այս վարչախումբը` պատերազմ կլինե՞ր, թե` ոչ, իսկ եթե այնուամենայնիվ լիներ` կհաղթեի՞նք, թե՞ այսպիսի խայտառակ դավադիր պարտություն կկրեինք,

- ինչու՞, և ովքե՞ր են այսօր հանձնում Սյունիքը, Գեղարքունիքն ու Մեղրին:

Սրանք ընդամենը ժողովրդի համար լիարժեք չպարզաբանված հարցերի մի փոքրիկ շարք է, որոնց պատասխանները ժողովրդի մի մասը պարզապես չգիտի: Իսկ եթե ոմանց թվում է, թե գիտեն, ապա` գիտեն ամբողջովին խեղաթյուրված, և առանց որևէ հիմնավոր փաստերի ու փաստարկների:

Պատճառը մեկն է` ճշմարտության փոխարեն ժողովրդին ծրագրված մատուցվել են բացահայտ ստեր, փաստերի փոխարեն` բամբասանք, փաստարկների փոխարեն` հորինվածք, կեղծիքներ և մանիպուլյացիա...

Ժողովրդի համար դյուրին հասանելի առաջնային տեղեկատվական աղբյուրները հենց դա են ապահովել: Մասնավորապես` « ի՞նչ կարող էին անել, եթե նախկինները քանդել էին բանակն ու երկիրը...», կամ «նախկինները ծախել էին...»` տկարամիտների համար հատուկ ձևակերպված եզրույթներից, մինչև` «պատերազմը այսպես թե այնպես լինելու էր, և Արցախը հանձնելու էինք...», կամ «... եթե Հայաստանում և Արցախում ոչ մի դղյակ չլիներ, ապա պատերազմ չէր լինի, կամ կհաղթեինք...»` անտեղյակ չարակամների, գենետիկ նախանձների և շարքային անհայրենիքների համար նախատեսված տգետ բարբաջանքը:

Եթե որևէ մեկը կարող է համոզված պնդել, որ Հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, մանավանդ մարզերում` հստակ տեղյակ են, գիտեն առնվազն նշված հարցերի մանրամասն ու ճշմարիտ պատասխանները, բայց այնուամենայնիվ հավանություն են տալիս վարչախմբի գործունեությանն ու չեն բողոքում, չեն ընդվզում, ապա` կներեք, չափազանց ծանր կլինի որևէ բան փոխել: Նշանակում է` մենք ազգովի դատապարտված ենք...

Սակայն, համոզված եմ, և կարող եմ պնդել, որ իրականությունը լրիվ այլ է` ժողովրդի մի մասն առավելապես անտեղյակ են, ավելին` ապատեղակացված, մանիպուլացված, ու կրկին դաժանորեն խաբված:

Ձեզ թվում է, թե ժողովուրդը մարզերում հարցազրույցներ է նայու՞մ, կամ հոդվածներ, գրառումներ ու մեկնաբանություններ է կարդու՞մ` ՈՉ...

Ոչ, հարգելիներս` ժողովուրդը շարունակում է դիտել «Հ1» և մնացած անորակ սերիալախեղդ եղած իրենց հասանելի հեռուստաալիքները, և ուրիշ ոչինչ...

Այնպես որ, տեղյակ եղեք` մենք ասում, մենք լսում ենք, իսկ ժողովրդի մի մասն այդպես էլ մնում է իրողություններին անհաղորդ:

Կարեն Ճշմարիտյան ՖԲ Գրառում ժողովուրդ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին