Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը վարկած է առաջ քաշել, որ ԱՄՆ-ի զինված ուժերն են կորոնավիրուս բերել Յուհան: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն։
Նա դիմել է Միացյալ Նահանգներին՝ պահանջելով տվյալներ տրամադրել իրենց տարածքում նոր վարակի տարածման վերաբերյալ: Մասնավորապես, Լիցզյանը կոչ է արել Վաշինգթոնին տեղեկություն հրապարակել զրոյական հիվանդի, վարակվածների քանակի և այլ հիվանդանոցների մասին, որոնցում նրանք բուժվում են:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։
Վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան 133 հազար մարդ, մահացել է 4967 մարդ, բուժվել է 70 352-ը: