5-րդ ալիքի լրագրող Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Էս պահի դրությամբ . զինված տղամարդը Էրեբունի պլազայի ներսում ա, ԱԱԾ, ոստիկանություն էստեղ են, փորձում են չեզոքացնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի կենտրոնում՝ Էրեբունի հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել: Մեր տեղեկություններով անհայտ անձը կրակոցներ է արձակել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ:
Այժմ տեղում հսկողություն են իրականացնում մեծ թվով ոստիկաններ: Տուժածների և դեպքի այլ հանգամանքների մասին տեղեկություն չկա: