f

Անկախ

«Իր քաղաքական ճակատագիրը հարցականի տակ է, որևէ փաստաթուղթ ստորագրելու բարոյական իրավունք չունի». քաղաքագետ


Անկախ-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, երեկ Միքայել Մինասյանի կողմից գաղտնազերծվեց ևս մեկ փաստաթուղթ, ինչը Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում ոչ միայն չհերքեց, այլև հայտարարեց, որ ստորագրելու է այն, և որ դա 100 տոկոսով Հայաստանի շահերից է բխում: Դուք հավատու՞մ եք, որ այս պահին կարող է Հայաստանի շահերից բխող որևէ փաստաթուղթ ստորագրվել:

-Կարծում եմ՝ ամբողջական կարծիք հայտնելու համար պետք է ողջ փաստաթղթի բովանդակությունը իմանալ։ Իսկ ընդհանրապես, իրականությունը տխուր է, երկիրն այս կառավարությունը հասցրել է պարտության, և այդ պարտությունից Ադրբեջանը փորձում է մաքսիսում արդյունքներ քաղել, դա է փաստը, իսկ հիմնական մրցանակը Սյունիքով Նախիջևան կոմունիկացիաների բացումն է: Եվ անհասկանալի է, թե ում վերահսկողության տակ են լինելու ճանապարհները։ Ինչ վերաբարում է «Հայաստանի շահերին», ապա դա առաձգական հասկացություն է: Օրինակ, ըստ Փաշինյանի, կարելի է Հայաստանից մի հատված զիջել, սակայն պահել Սյունիքը, դա էլ իր տրամաբանությամբ կարող է Հայաստանի շահերից բխել, այսինքն ըստ իր կարծիքի՝ քիչ զիջելն արդեն շահավետ է, քան շատ զիջելը։ Մի խոսքով, հասկանալը, թե նրա գլխում ինչ է կատարվում, դժվար է։

-Արդյո՞ք ստեղծված իրավիճակում չպետք է փաստաթղթի նախագիծը հանրայնացվի: Այդ պահանջով արդեն հանդես է եկել ՄԻՊ-ը, քաղաքական-հասարակական գործիչներ:

-Բնականաբար, նա պարտավոր է դա անել, առավել ևս, որ խոստացել է որ «ժողովուրդն է որոշելու» նման պայմանավորվածությունները: Նաև ինքը ժամանակավոր պաշտոնակատար է, ու իր քաղաքական ճակատագիրը հարցականի տակ է, որևէ փաստաթուղթ ստորագրելու որևէ բարոյական իրավունք չունի, սակայն, ըստ երևույթին, ինչ-որ պարտավորություններ է վերցրել իր վրա, նաև վախենում է ռազմական գործողությունների վերսկսվելուց։ Պետք է նաև հաշվի առնել Ռուսաստանի գործոնը, որը մտահոգված է, որ սահմանային ռազմական բախումները կարող են մեծ տարածաշրջանային պատերազմի վերածվել։

-Ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրություններ և ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը:

-Ադրբեջանի խնդիրները պարզ են. առաջին հերթին դեպի Նախիջևան կոմունիկացիաների բացումն է, ըստ իր պայմանների, սահմանների ճշտումն այս պահին, երբ ինքը կարող է իրավիճակ թելադրել, նաև, եթե ստացվի, Հայաստանի հետ ստորագրվելիք պայմանագրում ստիպել, որ մենք Արցախը ճանաչենք Ադրբեջանի կազմում։ Գործող վարչապետի խնդիրն է ընտրություններում հաղթել կամ զգալի ֆրակցիա ունենալ ԱԺ-ում, որը թույլ կտա իր անվտանգության հարցը լուծել։ Այսինքն, առաջին հերթին անձնական անվտանգության խնդիր է փորձում լուծել։

-Երեկ համացանցում տարածվեց նաև տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները մեր տարածքում հայ զինվորներին ստորացնում են ու բռնության ենթարկում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խայտառակ իրողությունը:

-Չեմ պատկերացնում, թե դա ինչպես է կարելի մեկնաբանել: Պետք է ուղղակի գլուխներս կախենք և փորձեն որևէ օտար մարդու չհանդիպել, որ ստիպված չլինենք նրա աչքերի մեջ նայել։

-Այս իրավիճակում խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն ի՞նչ վտանգներ է պարունակում:

-Այս իրավիճակում հնարավոր չէ ընտրություններ կազմակերպել, հատկապես այն ժամանակ, երբ ուժային ու իրավապահ կառույցները, ինչպես պատկան մյուս հաստատություններն ու հասարակությունը բարոյալքված են, իսկ նախընտրական շրջանում փոխադարձ մեղադրանքներ, կոմպրոմատներ, հայհոյանքներ են լցվել ու լցվելու ինֆորմացիոն դաշտ, ինչն ավելի է բարոյալքելու հասարակությանը։ Տարբերակը մեկն էր՝ գործող վարչապետը պետք է հրաժարական տար, սակայն դա չարեց ու մեզ տանում է նոր փորձությունների։

-Ստեղծված իրավիճակին հասարակության, քաղաքական ուժերի ադեկվատ արձագանքը ո՞րը պետք է լինի:

-Ադեկվատ արձագանքի համար պետք է ադեկվատ հասարակություն ունենալ։ Ինչ վերաբերվում է քաղաքական ուժերին, ապա պետք է ճշմարտության աչքերին նայել. մենք պառլամենտական կառավարման համար կայացած կուսակցություններ չունենք և այս իրավիճակի համար նաև այդ քաղաքական ուժերն են պատասխանատու՝ նախկին, թե ներկա։ Ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քաղաքակիրթ ու օրինական եղանակները սպառված են, այլ տարբերակներն էլ դժվար թե բերեն որևէ հանգուցալուծման։ Իսկ եթե լինեն ընտրություններ, պետք է շրջել այդ անձնավորության էջը և ՔՊ կոչվող խմբավորմանը ձայն չտալ՝ հասկանալով, որ մենք ունենալու ենք ժամանակավոր խորհրդարան և իրավիճակը փոփոխելուց հետո պետք է պատրաստվենք նոր խորհրդարանական ընտրությունների՝ այդ ընթացքում անցում կատարելով կիսանախագահական համակարգի։ Բնականաբար, նաև մի շարք անհրաժեշտ քայլեր պետք է կատարել պատերազմի հետևանքները հնարավորինս մեղմելու ու հասարակության մեջ որոշ հարցերի շուրջ համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար։

Ստեփան Դանիելյան հարցազրույց գաղտնի փաստաթուղթ

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին