Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է միանալ «Բարսելոնային»:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը, սակայն «Արսենալ»-ը չի ցանկանում բաց թողնել Օբամեյանգին:
«Արսենալը» Անգլիայի առաջնությունում ընթանում է 10-րդ տեղում: Օբամեյանգը պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի, խփել 16 գոլ: