Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է այս ամիս համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները։ Իսկ ապրիլին կայանալիք համերգների ժամկետների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։
Թանգարանի ցուցասրահները կշարունակեն աշխատել իրենց բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10։00-16։30 (բացի չորեքշաբթիից)։