f

Անկախ

ՀՀ-ն վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից թշնամուն է հանձնել 11 000 հեկտար տարածք. Էդգար Էլբակյան


Այս ամենը դեռ սկզբնական փուլն է, դեռ կազմակերպչական հարցերն են ընթանում: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ասաց ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական կողմերի միջև ենթադրյալ նոր փաստաթղթի ստորագրման մասին:

«Եթե համարենք, որ հրապարակված փաստաթուղթը պայմանագիր է, ապա մնացյալ հարցերը հավելվածով պետք է լինեն՝ սահմանազատում, բարձունքների բաժանում, քարտեզագրում: Մինչ այս էլ GPS-ային սահմանազատումները տեղի էին ունում ԽՍՀՄ ԳՇ վերջին հրատարակության քարտեզների հիմքով, որոնք այն ժամանակ գաղտնի էին պահում, սակայն հիմա գաղտնազերծված են: Երեկ Միքայել Մինասյանն ասաց, որ սահմանազատումները այս քարտեզներով են լինելու, մյուս պարագայում աշխարհագրական նպատակահարմարությունն է լինելու, և երրորդը գետնի վրա եղած իրավիճակն է: Մաթեմատիկայի լեզվով ասած՝ սա կապիտուլացիայի քառակուսի է, խցկված են բոլոր այն սկզբունքները, որոնք շահեկան են Ադրբեջանի համար»,-ասաց նա:

Էլբակյանը շեշտեց՝ ՀՀ-ն վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից թշնամուն է հանձնել 11 հզր հեկտար տարածք և ընդգծեց, որ այսօր տեղի ունեցողի մասին դեռ խոսում էին նոյեմբերի 10-ից, իսկ այսօր հասել ենք մի գործընթացի, որից ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը զգուշացնում էր, ասելով՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը: «Մի քիչ ձգձգված գործընթաց է,ամեն ինչ առավել քան պարզ է, բայց ես այստեղ եմ՝ ցույց տալու, որ կան խմբեր, որոնք դեմ են այս ամենին»,- ասաց Էլբակյանը:

Խոսելով  քաղաքական ուժերից ակնկալիքներ ունենալու մասին՝ Էլբակյանը շեշտեց, որ սպասելիքներ ունի, սակայն պետք է իրավիճակը հստակ հասկանան, որովհետև ըստ նրա, տեղի ունեցողը օտարերկրյա լուծ է: «Զավթողը գալիս է, քո ազգային էլիտան թուլացնում ու ոչնչացնում է ու հետո պետք է խեղճ ու կրակ ժողովրդով ազատագրի երկիրը: Կապիտուլյանտը հիմնվում է միջազգային կոնսենսուսի վրա: Կապիտուլյանտը հայտարարել է, որ բանավոր ըմբռնմամբ հողեր է հանձնել Քաշաթաղի շրջանից, պատկերացնո՞ւմ եք նման բան Սերժ Սարգսյանի օրոք»,- ասաց Էլբակյանը:

Հայաստան էդգար էլբակյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թալիբները   կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ -ի գրասենյակի վրա
Քադաֆիի որդին հայտարարել է Լիբիայի միասնությունը վերականգնելու ծրագրերի մասին
Էրդողանը չի բացառել, որ անտառային հրդեհները կարող էին հրկիզման պատճառով  առաջանալ
Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 807 նոր դեպք  է հաստատվել
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի
Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն․ Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին
Վրաստանը աշխարհում 9-րդն է՝ կորոնավիրուսի վարակի թվով
Հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդին կրակած անձը․ ոստիկանություն
Սևանա լճից դուրս են հանել 11-ամյա ջրահեղձվող քաղաքացուն
Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ․ Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Սևանում փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվող 11-ամյա երեխային
Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առևտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Տեղի համայնքապետարանը՝ պատերազմի ժամանակ անասունների կորուստ ունեցողներին
Նշված հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Պատերազմից 10 ամիս անց Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Չպետք է ֆինանսավորել մի երկրի, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին․ Տոկիո 2020
Ավելին
Ավելին