f

Անկախ

Նասիմ Թալեբի «Սև կարապը» և «Պրոկրուստյան մահիճը» գրքերի շնորհանդեսը կուղեկցվի ինքնատիպ քննարկմամբ


Ակնարկագիր, մաթեմատիկոս և թրեյդեր Նասիմ Թալեբի գրքերի շնորհանդեսը կուղեկցվի ինքնատիպ քննարկմամբ։ Մայիսի 27-ին, ժամը 18:30 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայացվեն Թալեբի «Սև կարապը» և «Պրոկրուստյան մահիճը» գրքերը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի հեղինակի INCERTO շարքի մյուս գրքերին, որոնք լույս կտեսնեն մինչև տարվա վերջ:

Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Միջոցառման ընթացքում ներկաները կքննարկեն Թալեբի գրքերը՝ անդրադարձ կատարելով նրա հիմնական գաղափարներին եւ դրանց դրսեւորումներին մեր իրականության մեջ։ Միջոցառման մուտքն ազատ է:

Նասիմ Թալեբի «Սև կարապը» գիրքն այն մասին է, որ մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետահայաց զանազան պատումների շնորհիվ մենք այդ ամենը հասկանալու պատրանքներ ենք ձեւավորում, մինչդեռ դրանք անհնար է գիտականորեն գնահատել, իսկ որոշ ոլորտներ (ոչ բոլորը) ընդհանրապես անկանխատեսելի են, որպես հետեւանք՝ Սեւ կարապների հանդեպ կույր «վայ փորձագետների» պատճառով հակված ենք ծայրահեղ իրադարձությունների նկատմամբ ավելի ու ավելի խոցելի համակարգեր կառուցել։ Թարգմանիչ՝ Սոնա Գրիգորյան, խմբագիր՝ Վահագն Խաչատրյան։ 

Նասիմ Թալեբի «Պրոկրուստյան մահիճը» գրքում ամփոփված են հեղինակի փիլիսոփայական եւ գործնական աֆորիզմները, որոնք հիմնական գաղափարի շուրջ առանձին սեղմ մտքեր են, թե ինչպես ենք վարվում եւ ինչպես պիտի վարվենք մեզ անհայտի հետ։ Թարգմանիչ՝ Աստղիկ Օսկանյան, խմբագիր՝ Նունե Թորոսյան։ 

 

Նասիմ Թալեբ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին