Ոստիկանության հատուկ ջոկատը Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքի վայրից կոպիտ կերպով բերման և ծեծի է ենթարկել Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորված Եղիշե Բոցինյանին։
Նրան սալջարդներով և կապտուկներով տարել են հիվանդանոց։ Եղիշեն Ստեփանակերտից Երևան էր եկել բուժման նպատակով, ունի հաշմանդամություն։ Խստիվ դատապարտում ենք ՀՀ ոստիկանություն հատուկ ջոկատայինների պահվածքը։
Հաշվի առնելով այն, որ սահմանում այժմ հարցերը լուծվում են ձեռնամարտի միջոցով, հորդորում ենք խաղաղ հավաքներ անցկացնող հայերի փոխարեն էներգիան ուղղել ՀՀ սահմանների ապահովությանը։