Հյուսիսային Կիպրոսում կստեղծվի ռազմական անօդաչուների նոր կայան. մայիսի 20-ին հաղորդել է հունական Skai հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Անկարայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է «ուժեղ լինել տարածաշրջանում հնարավոր հարձակման դեպքում»: Դրանից առաջ Էրդողանը մտադիր էր ապահովել «լիակատար ներկայություն օդում, ցամաքում և ծովում»:
Էրդողանը երիատասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ շուտով պատրաստվում է այցելել թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիս, որտեղ կարևոր հայտարարություն է անելու՝ ուղղված նաև աշխարհին։