Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է, հունվարից ծառայում է Վարդենիսում։ Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ գտվել է հեռախոսը, որով Նորիկն ինտերնետ է մտել վերջին անգամ։ Թեեւ Նորիկի անհետանալուց մեկ շաբաթ է անցել, սակայն Հայաստանի Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ կապակցությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել։