f

Անկախ

Լեռնային Ղարաբաղ՝ Մոսկվայի հերթական սառեցված կոնֆլիկտը. Foreign Policy (ԱՄՆ)


Ամերիկյան լրագրող Թոմ Մատչը դժգոհ է Արցախում Ռուսաստանի հարաճուն ազդեցությունից, ինչը տարածաշրջանում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման հետևանքն է: Եվ թեպետ ընդունում է, որ դրան համաձայնել են և՛ Բաքուն, և՛ Երևանը, իսկ հրաձգություններն Արցախում դրանից հետո դադարել են, չի կարողանում թաքցնել բացասական զգացումները: «Ռուսական խաղաղապահներն արմատապես փոխել են այդ տարածաշրջանը»,- գրում է նա, և դա տհաճ է նրա համար:

Հայկական հոյակապ Դադիվանքը Ադրբեջանի Քելբաջարի շրջանում կարելի է համարել աշխարհի ամենաանառիկ տաճարը: Նրա հնամենի պատերին ցցվել են գնդացիրների բները, պատուհանները ծածկված են ավազի պարկերով, իսկ ներսը վերածվել է զորանոցի: Ընդամենը վեց ամիս առաջ հայ ուխտավորները կարող էին խաղաղ ու անարգել աղոթել սրբատեղիում: Հիմա այստեղ կարելի է հասնել միայն ռուս զինվորների ուղեկցությամբ, որոնք ամիսը երկու անգամ ուղևորվում են Ստեփանակերտից, այն ամենի մայրաքաղաքից, ինչ մնացել է ինքնահռչակ Արցախի Հանրապետությունից: Այդ անջատողական հայկական տարածաշրջանը զբաղեցնում է Լեռնային Ղարաբաղի երկու երրորդը: XII դարի վանքի ճակատագիրը սուր թեմա է դարձել այն տարածքների հայկական մշակութային ժառանգության մասին բանավեճերում, որոնք վերջերս իրեն վերադարձրեց Ադրբեջանը:

Երբ մենք կանգնած էինք Դադիվանքի բակում կիրակնօրյա պատարագից հետո, իմ հայ ուղեկից Նարիկը ցույց տվեց հին ջրմուղ աշտարակի  մնացորդները՝ ցցված բլրին: «Հենց այնտեղ ադրբեջանցիների պահակակետն է»,- ասաց նա որոշ թատերական հնչերանգով:- Զգույշ, նրանք հավանաբար արդեն մեզ վրա են ուղղել ինքնաձիգները»:

Երբ մտնում ես Ստեփանակերտ քաղաքը, գովազդային վահանակից քարացած դեմքով քեզ է նայում Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը: Վահանակին գրված է՝ «Տարվա մարդը», և տեղի բնակիչները դրան միանգամայն լուրջ են վերաբերվում: Չգիտես ինչու խաղաղ հայ բնակիչները Մոսկվային համարում են իրենց միակ պաշտպանը: Ռուսաստանն էլ, իր կողմից ավելի ու ավելի է մեկուսացնում ու վերահսկում այդ ինքնահռչակ պետությունը, ինչի հետևանքով Հայաստանը սեփական տարածաշրջանում ավելի ու ավելի անկարող է դառնում:

Անցած ամսին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակմանը: Եվ մինչ աշխարհը հետևում էր դրան, ինչը պարզվեց՝ շեղող հնարք էր, Ռուսաստանը հանգիստ ուժեղացնում էր հսկողությունն իր շրջակա մեկ այլ անհանգիստ տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում:

Երկար ժամանակ մարմրող կոնֆլիկտն անցած տարվա սեպտեմբերին վերածվեց պատերազմի, որը աղետալի դարձավ Հայաստանի համար: Երևանը ոչ միայն մարդկային մեծ կորուստներ ունեցավ, այլև զրկվեց Լեռնային Ղարաբաղի մեկ երրորդից: Հայերը ստիպված եղան նաև հանձնել յոթ ադրբեջանական շրջանները, որոնք նրանց հսկողության տակ էին 1990-ականներից ի վեր,  երբ ավարտվեց առաջին պատերազմը: Հրադադարը, որ ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդությամբ, վերջ դրեց մարտական գործողություններին, դադարեցին մարդկային զոհերը: Բայց ահա թե ինչ տեղի ունեցավ. խաղաղության համաձայնության պայմաններով շփման նոր գիծ ժամանեց ռուսական խաղաղապահների 2000-հոգանոց կազմը:

Արդյունքն այն է, որ Հայաստանի ենթադրյալ դաշնակից Ռուսաստանը դարձավ այն տարածաշրջանային ուժը, որն ամենից շատ շահեց ղարաբաղյան 2020 թվականի պատերազմից: Ռուսական զորքերը վերադարձան այդ անկլավ և տեղավորվեցին այնտեղ առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո: Շատ հավանական է, որ հենց նրանց է վերագրվում վերջին խոսքը տարածաշրջանի քաղաքական հարցերը լուծելիս: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի մինի պետությունն ավելի ու ավելի է մեկուսացման մեջ հայտնվում: Փետրվարից օտարերկրացիների համար, բացառությամբ ռուսաստանցիների,  փաստացի անհնարին է դարձել Լեռնային Ղարաբաղ մտնելը: Գրեթե բոլոր արտասահմանյան ԶԼՄ-ներին և օգնություն ցույց տվող կազմակերպություններին, որոնք փորձել են այդ տարածաշրջան մտնել, իշխանությունները պատասխանել են մերժումով:

Փաստաթղթում, որ ստացել ու հրապարակել է հայկական «Առավոտ» թերթը, թվարկված է մոտ 80 կազմակերպություն, որոնց արգելված է մուտքը Լեռնային Ղարաբաղ: Դրանց դթվում են «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, Միջազգային ճգնաժամային կենտրոնը և անգամ ականազերծմամբ զբաղվող  Halo Trust-ը, որին տեղի բնակչությունը մինչ և կոնֆլիկտի ժամանակ հարգանքով էր վերաբերվում: Մերժվել է նաև BBC-ի, «Ռադիո Ֆրանսիայի» և շատ անկախ լրագրողների հավատարմագրման հայտը: Ֆոտոլրագրող Կիրան Ռիդլիին անգամ, որ վիզա է ստացել Արցախի իշխանություններից, ռուսական զինվորները թույլ չեն տվել անցնել ռուսական սահմանով: Նրան ասել են, որ այժմ այդ վայրեր թույլատրվում է թողնել միայն Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներին:

Ենթակայության համակարգը Լեռնային Ղարաբաղում հատուկ անթափանց են դարձրել: Ռուսական խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հաճախ է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, լսում նրանց, թե ինչ և ինչպես պետք է լինի այդ քվազիպետությունում: Բայց քանի որ հայկական զորքերը ստիպված են եղել հեռանալ այդ շրջանից, իսկ ադրբեջանցիները հիմնականում մնում են շփման գծից անդին, ստացվում է, որ հենց Ռուսաստանն է այժմ իրականացնում լիակատար ռազմական հսկողությունը Լեռնային Ղարաբաղում:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ժանն Կավելյեն ասել է, որ այդպիսի սահմանափակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղը կարող է վերածվել տեղեկատվական «սև խոռոչի», և կոչ է արել ռուսական խաղաղապահներին ներս թողնել համաշխարհային ԶԼՄ-ներին: Նախկինում իրավիճակը լրիվ ուրիշ էր: Երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հսկողության տակ էր, արտասահմանյան քաղաքական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, արևմտյան լրագրողները և անգամ զբոսաշրջիկները կարող էին գրեթե ազատ ժամանել տարածաշրջան:

Մարտ ամսին Արցախի Հանրապետության խորհրդարանը որոշեց ռուսերենը դարձնել պաշտոնական  լեզուներից մեկը, իսկ իշխանությունները Երևանում և Մոսկվայում առաջարկեցին տարածաշրջանի բնակչությանը ռուսական անձնագրեր տալ: Լեռնային Ղարաբաղի համար դա բացարձակապես ուրիշ իրավիճակ է, բայց  հենց այդպիսի ընթացք են ունեցել իրադարձություններն ուրիշ սառեցված կոնֆլիկտների գոտիներում, ուր Ռուսաստանն ուժեղացրել է իր իշխանությունն ու ազդեցությունը:

Արևելյան Եվրոպայում և Կովկասում Ռուսաստանն օգտագործում է իր խաղաղապահներին ճնշում գործադրելու համար տարածաշրջանային հակառակորդների վրա նրանց խաղաղության հարկադրելու նպատակով, նաև ռուսական քաղաքացիություն է առաջարկում տեղի բնակչությանը: Վրաստանի կազմից դուրս եկած և Մոսկվայի կողմից անկախ պետություն ճանաչված Հարավային Օսիան այժմ հսկում են ռուսական խաղաղապահները: Օտարերկրացիների համար չափազանց դժվար է այժմ հայտնվել այդ տարածքում, որը աշխարհաքաղաքական առումով լրիվ կախված է Մոսկվայից: Միաժամանակ Ուկրաինայում Մոսկվան պահանջում է, որ իր խաղաղապահները պահպանեն Դոնբասի սահմանները, ինչը կայուն հրադադարի ապահովման գլխավոր խոչընդոտներից մեկն է դարձել:

1990 թ. ի վեր ռուսական խաղաղապահները սառեցված կոնֆլիկտների ևս երկու գոտի են պահպանում՝ վրացական Աբխազիայում և մոլդովական Մերձդնեստրում: Այդ շրջանները ճիշտ նույն կերպ մեկուսացման մեջ են, թեպետ այնտեղ ավելի հեշտ է մտնել, քան Հարավային Օսիա և Դոնբաս: Մի բարձրաստիճան ուկրաինացի գեներալ 2018 թ. ասաց ինձ, որ Ռուսաստանը 2014 թ. Մերձդնեստրում լիակատար մարտական վիճակի է բերել իր խաղաղապահներին ներխուժելու անհրաժեշտությանը պատրաստ լինելու համար: Իրոք, ուկրաինացի զինվորները շատ են վախենում, որ Ռուսաստանը կարող է հարձակում սկսել Դոնբասի կամ Մոլդովայի տարածքից:

Իհարկե, էական տարբերություններ կան Լեռնային Ղարաբաղի և մյուս անկլավների միջև: Նախ՝ Հայաստանը և Ադրբեջանն իսկապես համաձայնել են ռուս խաղաղապահների ներկայությանը, երբ անցած աշնանը հրադադարի համաձայնություն կնքեցին: Ի տարբերություն՝ Ուկրաինան և Մոլդովան անցայում են ներս թողել ռուսական զորքերին, բայց հետո վճռականորեն թեքվել են Արևմուտքի կողմը: Դա տեղի է ունեցել, երբ Ռուսաստանը միջամտել է նրանց տեղային կոնֆլիկտներին:

Ադրբեջանը և Հայաստանը պահպանել են բարեկամական հարաբերություններն իրենց նախկին գաղութային կեղեքիչի՝ Մոսկվայի հետ: Բայց իրար հետ նրանք երդվյալ թշնամիներ են: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերին հակառակորդ հայերից հաշված մետրեր են բաժանում: Այդ իսկ պատճառով ռուս զինվորականների ներկայությունն ավելի քիչ առարկություն է հարուցում, քան այլ վայրերում, քանի որ ռուսներին համարում են չեզոք կողմ: Բայց բախումներ, միևնույն է, լինում են:

Ես շփման գծում եղել եմ փետրվարին՝ օտարերկրյա լրագրողների Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելումից կարճ ժամանակ առաջ: Այն ժամանակ ես ականատես դարձա նման դաժան բախումներից մեկին: Լրագրողների փոքր խմբին, որոնց թվում նաև ես էի, ուղեկցում էին հայ զինվորները, որոնք ծառայում էին հայկական Թաղավարդ գյուղի պահակակետում: Այդ գյուղը ճակատի նոր գծի հետևանքով կիսվել էր: Մենք հայտնվեցինք դաշտում, որը, ինչպես մեզ տեղեկացրին, խիստ ականապատված էր, և այդ պահին կրակոց լսվեց ադրբեջանական դիրքերից, որոնք մեզնից հեռու էին ընդամենը մեկ կիլոմետրով:

Հայ զինվորները չէին բացվում և ոչինչ չէին ասում ստեղծված իրավիճակի մասին, սակայն հաստատում էին, որ առաջվա պես կորուստներ են ունենում դիպուկահարների կրակոցներից: Նշանակում է՝ նման հրաձգությունները և բախումները տեղի են ունենում պարբերաբար: Նույն օրը ուրիշ մարտ տեղի ունեցավ, որի ընթացքում 62 հայ զինծառայողների, որոնք պահպանում էին Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում գտնվող Խծաբերդ և Հին թաղեր գյուղերը, գերի վերցրին: Այդ գյուղերի կարգավիճակը հրադադարի մասին համաձայնությունում չի նշվել, ուստի Ադրբեջանը հնարավոր է համարել դրանց հարցը ուժով լուծել:

Թաղավարդի գյուղապետը պատմեց մեզ, որ երբ բնակիչներից մեկը անցել է գյուղի այն կեսը, որը հսկում է Ադրբեջանը, որպեսզի այցելի եղբոր գերեզմանին, ադրբեջանցի զինվորները պատանդ են վերցրել նրան՝ հայտարարելով, որ նա դիվերսանտ է: Այդ մարդու գտնվելու վայրը մինչև հիմա անհայտ է, գյուղական իշխանությունները ենթադրում են, որ նրան Բաքու են տարել:

Երևանում մի հայ ղեկավար դժգոհություն հայտնեց, որ Ռուսաստանը ոչինչ չարեց անցած աշնանը ի պատասխան Ադրբեջանի հարձակմանը, սակայն սկսեց շատ նպատակասլաց գործել, հենց որ  տարածաշրջանում իր զորքերը տեղակայելու հնարավորություն ստացավ: Այսուհանդերձ շատ հայեր կարծում են, որ իրենք այլ ընտրություն չունեին, բացի Ռուսաստանի օգնությանը դիմելուց:

Ստեփանակերտում ռուսների ներկայությամբ խաղաղության նման մի բան է վերականգնվել: Պատերազմի ժամանակ՝ 2020 թ. սեպտեմբերին, տեղի բնակիչներն առավոտ կանուխ էին արթնանում, որպեսզի հավաքեն գիշերային հրաձգություններից հետո մնացած աղբն ու ապակու փշուրները: Տեղի մի բնակիչ ասաց, որ քաղաքի ներկայանալի տեսքը պատերազմի ընթացքում ցուցադրական անհնազանդության մի փոքր դրսևորում է: Հիմա քաղաքի փողոցները մաքուր են, վնասված շենքերի մեծ մասը նորոգված է կամ ծածկված ցուցատախտակներով: Ստեփանակերտում վերադարձել է կյանքը, և այն ավելի շատ նման է մի քաղաքի, որը տուժել է ուժեղ փոթորկից, բայց ոչ անողոք հրետանային կրակոցներից:

Բայց քաղաքում մնացած հայերի շրջանում ինքնաընկալման խիստ ճգնաժամ է: Հրադադարի մասին հապճեպ պատրաստված և ստորագրված համաձայնությունում խոսք չկա Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին, քանի որ կողմերը որոշել են այդ հարցերով զբաղվել հետագայում: Բայց այդ դժվար լուծելի խնդիրն է տվյալ կոնֆլիկտի առանցքը, և քանի դեռ այն չեն լուծի, Լեռնային Ղարաբաղը, ինչպես Աբխազիան, Հարավային Օսիան, Դոնբասը և Մերձդնեստրը, կմնա որպես սառեցված կոնֆլիկտի գոտի: Կնշանակի կախված կմնա Մոսկվայից: Ռուսաստանին լիովին ձեռնտու է այդ կոնֆլիկտների անորոշությունը: Սառեցված կոնֆլիկտները բացառում են դրանց մասնակցությունը ՆԱՏՕ-ին: Չէ որ այդ կազմակերպությունը պահանջում է, որ թեկնածու երկրները չլուծված տարածքային վեճեր չունենան:

Ռուսական զորքերը նաև արգելապատնեշի դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում թուրքական ազդեցությանը, քանի որ այդ երկու երկրների մրցակցությունն ուժեղանում է: Սեպտեմբերյան պատերազմի ընթացքում Թուրքիան համակողմանի դիվանագիտական և ռազմական օգնություն է ցույց տվել Ադրբեջանին: Բացառված չէ, որ ժամանակակից ռազմական տեխնիկայի մատակարարումները Թուրքիայից վճռական գործոն դարձան և որոշեցին կոնֆլիկտի ելքը: Ասում են՝ Ադրբեջանի օգտագործած շատ անօդաչուների օպերատորները կառավարում էին դրանք Անկարայի բազաներում նստած:

Բայց երևում է, որ Թուրքիան քիչ բան ստացավ Ադրբեջանին օգնելու դիմաց: Անկարան ներկա չէ ճակատի գծում՝ սահմանափակվելով  հրադադարի կարգը հսկող ռուս-թուրքական կենտրոնի մասնակցությամբ, որը հեռու է կոնֆլիկտի գոտուց: Տեղում դոփում է նաև Նախիջևանի անկլավի միջոցով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային միջանցք բացելու ծրագիրը: Իսկ երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց  վերջերս հայերի ցեղասպանությունը, շատ մեկնաբաններ եկան այն եզրակացության, որ  թուրքական ազդեցությունը Վաշինգտոնում անկում է ապրում  նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով:

Այնինչ Հայաստանը և Ադրբեջանը նորից լարված ռազմական հակամարտության մեջ են: Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերն առաջ գնացին մի քանի կիլոմետր և մտան Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, ինչի հետևանքով ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պահանջեցին Բաքվից հետ քաշել զորքերը: Ռուսաստանին կոչ արեցին միջնորդական ջանքեր գործադրել, և դա էլ ավելի մեծացրեց նրա ազդեցությունը երկու կողմերի վրա:

Գտնվելով Դադիվանքում՝ ես խաղաղության և հաշտության նշաններ չտեսա: Երեկոյին մոտ երեք տղամարդ, ադրբեջանական համազգեստով, սարի գլխին գտնվող իրենց դիրքերից իջել էին, որպեսզի որոշ մթերքներ գնեն ավտոկրպակից, որը ռուս զինվորները դրել են վանքի մատուռի կողքին: Նրանք բարձրահասակ էին և նիհար, խնամքով հարդարված բեղերով, բայց տեսքով 21 տարեկանից ավելի տարեց էին: Նրանք ակնհայտ կաշկանդված էին, իրարից չէին հեռանում և այնքան էլ համարձակ չէին: Այդ մարդիկ ոչ մի կերպ չէին նմանվում նվաճող հորդայի, որ գոյություն ունի հայկական պատկերացումներում: Հավանաբար նրանք առաջին ադրբեջանցիներն էին, որոնց տեսան վանքում գտնվող հավատացյալներն ու հոգևորականները, առաջին անգամ այն ժամանակվանից ի վեր, երբ 25 տարի առաջ փակվեցին սահմանները:

Բայց երբ ես Նարիկին առաջարկեցի մոտենալ ադրբեջանցի զինվորներին և խոսել նրանց հետ, նա ապշած նայեց ինձ և դեմքը ծռմռեց: «Ես միշտ ատելու եմ նրանց, իսկ նրանք միշտ ատելու են ինձ,- ասաց նա:- Էլ ինչո՞ւ ընդհանրապես խոսել իրար հետ»:

Աղբյուրը

 

 

 

 

 

Աշխարհում Ադրբեջան Ռուսաստան Արցախ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին